ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը Հայաստանում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. РИА

19.11.2017 18:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը Հայաստանում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. РИА

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին Հայաստան իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի գերատեսչության հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետք է կրկնապատկել հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. ԵԱՀԿ ԽՎ նախագահ


ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Երևանում նախատեսված են բանակցություններ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


«Երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային հարթակների շրջանակներում դիրքորոշումների համակարգմանն առնչվող հարցերի լայն համալիր: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում:


Բացի դրանից` ՌԴ և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև հայկական փոստային նամականիշի մարման արարողությանը: Նախատեսվում է 2018-2019 թվականների համար Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА