ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես սպորտից սահուն անցում կատարել աշխատանքի. Արսեն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի համաժողովի մասին

19.11.2017 18:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ինչպես սպորտից սահուն անցում կատարել աշխատանքի. Արսեն Ջուլֆալակյանը ՄՕԿ-ի համաժողովի մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նոյեմբերի 11-13-ը մասնակցել է ՄՕԿ-ի միջազգային մարզիկների համաժողովին:

 «4-րդ դասարանից հավաքել եմ նյութեր օպերային թատրոնի մասին»

Մի քանի օր Լոզանի օլիմպիական թանգարանում աշխարհի տարբեր երկրների 80 բարձրակարգ մարզիկներ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պատմել է համաժողովի գլխավոր թեմաների, իր նոր գաղափարների մասին.

«Համաժողովին մասնակցում էր ամբողջ աշխարհի սպորտային էլիտան: Հետաքրքիր է՝ 80 մարզիկ էինք, օլիմպիական խաղերի 95 մեդալակիր: Այսինքն, մի քանի կրկնակի կամ եռակի մեդալակիրներ կային: Օրակարգում հիմնական թեմաները մի քանիսն էին՝ հակադոպինգային պայքարը, մարզիկների իրավունքները, մարզիկների հետագա կյանքը՝ սպորտը թողնելուց հետո, և էլի տարբեր հարցեր:

 

Լուրջ քննարկումներ ենք ունեցել: Առաջին օրը ներկա էր նաև ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:

 

 

Սպորտից սահուն անցում դեպի աշխատանք

 

«Պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան ավարտելուց հետո ոչ բոլորն են կարողանում զբաղվել մարզչական աշխատաքով: Բացի այդ կանոն չէ, որ մարզիկն անպայման պետք է մարզիչ դառնա: Օրինակ, ես չեմ ցանկանում: Իսկ ի՞նչ պետք է անել սահուն կերպով աշխատանքային կյանքին ինտեգրվելու համար։

 

Ճապոնական սիստեմը շատ հետաքրքիր է: Մարզիկները ցանկացած բնագավառում կարող են աշխատել` նույնիսկ չունենալով հատուկ որակավորում: Գործատուն ժամանակ է տալիս պատրաստվելու՝ կլինի մեկ, թե երեք ամիս: Դրանից հետո մարզիկը կես դրույքով է աշխատում, սակայն վճարվում մեկ դրույքի համար:

 

Օրվա կեսից հետո ազատ են թողնում և նա հանգիստ կարողանում է զբաղվել իր սպորտով: Սա իդեալական տարբերակ է, քանի որ մարզիկը սպորտը թողնելուց հետո ունենում է մասնագիտություն, հետագայում կարողանում է աշխատել լրիվ դրույքով: Մարզիկները կարող են դիմել ADECA ծրագրին, որը պարտավորվում է քեզ աշխատանքի տեղավորել: Ծրագրին կարող են համակարգված մասնակցել միայն այն երկրները, որոնց ազգային օլիմպիական կոմիտեները համաձայնագիր ունեն:

 

 

Ես շահագրգռված եմ, որ մենք նույնպես կիրառենք այս համակարգը, սակայն համապատասխան պայմանագիր չունենք: Մեր դեպքում մեծ խնդիր է լեզուն, քանի որ շատ մարզիկներ անգլերենին չեն տիրապետում:

 

Կարևոր է, որ 15-17 տարեկան մարզիկները, որոնք նոր են մտնում էլիտ սպորտ՝ հասկանան օտար լեզվի անհրաժեշտությունը: Դրանով վաղն իրենց առջև շատ դռներ կարող են բացել ու մի քայլ առաջ լինել բոլորից: Մարզիկը կարող է ցանկացած տարիքում սպորտի հետ անհամատեղելի վնասվածք ստանալ, արթնանալ սպորտից հիասթափված: Կամ լինել թոփ մարզիկ, բայց երբեք բարձր նվաճումների չհասնել: Ամեն ինչ կարող է պատահել: Իսկ մասնագիտությունը երաշխավորելու է մուտք` կյանք:

Քարդաշյան քույրերը՝ սկանդալների և «պահարանում կմախքների» մասին

 

«Օլիմպիական համերաշխություն» ծրագրից մենք որոշ չափով ենք օգտվում՝ օլիմպիական խաղերից առաջ տրամադրվող թոշակների, լրացուցիչ ֆինանսական օգնության տեսքով։ Սակայն այդ ծրագիրն ահռելի հնարավորություններ է տալիս: Մենք ինքներս կարող ենք ներկայացնել ծրագրեր, նրանք հաստատեն, ֆինանսավորեն, և մեր երկրում իրականացնենք: Կարող ենք կրթաթոշակ ստանալ և այլն:

 

Բյուջեով ամենահարուստն է օլիմպիական շարժման մեջ: «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում առաջարկեցի, որ Հայաստանում մարզիկների համար սեմինար անցկացնենք, գոնե այն մարզաձևերից, որոնցից բարձր արդյունքներ ենք ակնկալում: Լոզանում կայացած համաժողովի ամբողջ ծրագիրը պետք է մանրամասն ներկայացնել պատանի և երիտասարդ մարզիկներին, համոզել և ապացուցել հստակ կետեր՝

 

1. Սպորտն ու ուսումը չեն խանգարում միմյանց, հակառակ, փաստեր բերել, որ օգնում են

2. Սպորտն ու աշխատանքը չեն խանգարում միմյանց

3. Առհասարակ, որքան կարևոր է բացի սպորտից ունենալ մեկ այլ մասնագիտություն:

 

Նրանք ցանկանում էին ինձ վերապատրաստել, որ ինքս դասընթացներն անցկացնեմ տարբեր հավաքականներում: Սակայն ես ասացի, որ ակտիվ սպորտում եմ, միայնակ չեմ կարողանա անել: Պետք է գտնել մարզիկների, որոնք կաջակցեն: Նաև, անձնական համաձայնություն եմ ձեռք բերել կապված մեկ, առավելագույնը երկու մարզիկի ուսման հետ: Պատանի կամ երիտասարդ տարիքի էլիտ մարզիկը կկարողանա անվճար սովորել Եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջատար բուհերից մեկում: Սակայն մեր պարագայում դժվարություն է առաջացնում բանակի հարցը:

 

WADA-ից ներկայացուցիչ կար, որը մանրամասն ներկայացրեց իրավիճակը: Ռուսաստանի հարցը լուրջ է: Չգիտեն ինչպիսի լուծում տալ այս հարցին, որ մեղավորները պատժվեն, իսկ մաքուր մարզիկները չտուժեն: Եթե պետական մակարդակով է եղել, նաև հավաքականին պետք է պատիժ հասնի: Խոսել ենք նաև մարզիկների իրավունքների մասին, գրեթե, մարդու նույն իրավունքներն են, որոնք մեզ են հարմարեցված»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА