ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրունզե Խառատյանի «Ընտրանիում» ներկայացված է նրա հեղինակած օրինագծերի մի մասը

18.11.2017 13:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրունզե Խառատյանի «Ընտրանիում» ներկայացված է նրա հեղինակած օրինագծերի մի մասը

Երեկ`նոյեմբերի 17-ին  տեղի ունեցավ, իրավաբան, մանկավարժ, Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, 1999 թվականին ՀԿԿ համամասնական ընտրացուցակով ԱԺ պատգամավոր ընտրված  ՖՐՈՒՆԶԵ ԽԱՌԱՏՅԱՆԻ  գիրքը` «Ընտրանին»,  որտեղ ներկայացված է պատգամավոր եղած տարիներին նրա հեղինակած օրինագծերի ընտրանին:
Գրքի շնորհանդեսին ներկա էին Ֆ. Խառատյանի հարազատները, գործընկերները, կուսակից ընկերները, նրա ուսանողները: Ֆրունզե Խառատյանը հեղինակել է օրենքի մի շարք նախագծեր, այդ թվում` ՀՀ սահմանադրությամբ նախատեսված Ընտրական օրենսգիրքը , Քաղաքացիության մասին օրենքը, Պատգամավորի կարգավիճակի մասին օրենքը, ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը եւ այլն:
Լավ  ծնող, ընկեր ու իրավաբան լինելուց զատ, Ֆրունզե Խառատյանը նաեւ բանիմաց մանկավարժ էր, այդ են վկայում նրա ուսանողները, որոնցից շատերը ներկա էին գրքի շնորհանդեսին: Մանկավարժի իր գիտելիքները Ֆ. Խառատյանը ներդրեց Երեւանի Գալիք համալսարանի ստեղծման գործում, որը նրա ջանքերով հիմնադրվեց 1989 թվականին:

Առողջապահության  նախարարը չիրականացված սկրինինգային ծրագրի մասին

«Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ անձամբ է ճանաչել Ֆրունզե Խառատյանին, ասում է, նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Կոմունիստական  կուսակցության գաղափարախոսությանը, որի կրողն էր. «Ասեմ ավելին` այսօր մեր երկրում, այս բազմակուսակցական ոլորտում, եթե լինեին նրա նման ռահվիրաներ, ապա արդյունավետ գործառույթներ կիրականացնեին` ի նպաստ պետությանն ու պետականությանը»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Լ. Բաղդասարյանը եւ ընդգծեց, որ ուրախ է Խառատյանի գրքի հրատարակության համար, որը կարող է ապագա իրավաբանների համար դառնալ հետաքրքիր ուղեցույց:

Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ էլ Ֆրունզե Խառատյանին համարում է այն քիչ գործընկերներից մեկը, որի հետ մեծ հաճույքով է աշխատել. «Նա ամեն րոպե թեւ ու թիկունք էր կուսակցությանը, արդարությանը: Խառատյանի կողքով անգամ քայլեը մեծ հպարտություն էր, նա շարժական էնցիլկլոպեդիա էր, որից անվերջ կարելի էր սովորել: Բախտ եմ ունեցել լինել նաեւ նրա ընտանիքում, որտեղ իշխում էր խառատյանական մթնոլորտը: Պատահական չէ, որ նրա զավակները դարձել են այս երկրի համար ամենապատասխանատու լորոտներում աշխատող մարդիկ: Ֆրունզե Խառատյանը թող միշտ քայլի մեզ հետ եւ մենք ամեն րոպե ուրախանանք, որ նրա զինակիցներն ենք եղել»,-նշեց Ռ. Թովմասյանը:

Ֆրունզե Խառատյանի դուստրը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր ԱՍՏՂԻԿ ԽԱՌԱՏՅԱՆԸ հոր մասին խոսելուց թաքցնում է հուզմունքը եւ հպարտությամբ ընդգծում, որ Ֆ. Խառատյանն իր ստեղծված օրենքների նախագծերով արտացոլել է իր պատկերացրած ապագայի Հայաստանը, ողջ հայության միասնական ուժը` քաղաքական եւ տնտեսական կայունությամբ, հային վայել արժանապատիվ կյանքով` հիմնված իրավական բարձր գիտակցության վրա:
«Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության ընդունման հարցին, Ֆրունզե Խառատյանն ասել է. «Հայոց պետականության այս օրը լի է ներքին եւ արտաքին մարտահրավերներով,  ժողովրդի մեջ կա համընդհանուր դժգոհություն, դժգոհություն իշխանությունների եւ ոչ պակաս միմյանց նկատմամբ: Մեր խորին համոզմամբ այս բազմաշերտ դժգոհությունների, համընդհանուր անբավարարվածության պատճառը համազգային գաղափարի եւ դրա վրա հիմնված ազգային վերածննդի ծրագրի բացակայությունն է: Հայոց պետականության առկայության պայմաններում նման ծրագրի ստեղծումը եւ իրագործման կռվաններից մեկն անշուշտ պետք է լինի ՀՀ սահմանադրությունը: Հայոց ցեղասպանության արհավիրքները տեսած ժողովուրդը կարողացավ իր մեջ կենսական ուժ գտնել եւ վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Այսպես է արտահայտվել հայրս»,- փաստեց Աստղիկ Խառատյանը: Նրա խոսքով` Ֆրունզե Խառատյանի նախաձեռնությամբ է, որ  որ Մարտի 8-ը` կանանց միջազգային օրը եւ մայիսի 1-ը` աշխատավորի օրը, կրկին հռչակվել են ոչ աշխատաքային տոնական օրեր. «Մեծ կարեւորություն տալով Հայաստան-սփյուռք կապերի զարգացմանը, Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի իր նախագծով, Ֆրունզե Խառատյանը մեծ տեղ է հատկացրել հայ ժողովրդի համախմբմանը` անկախ ծննդավայրից եւ քաղաքացիությունից: Նրա համոզմամբ,  սփյուռքահայությանը ՀՀ քաղաքացիություն շնորհելով` երաշխավորվում է յուրքանչյուր հայի կապը մայր հայրենիքի հետ»,-շեշտեց Ա. Խառատյանը:

«Ես արեցի այն, ինչ կարող էի, թող ուրիշներն անեն ավելին...». բնության ճարտարապետը կդառնար 90-տարեկան

Ֆրունզե Խառատյանը ծնվել է 1927թ. սեպտեմբերի  29-ին Երեւանում։ 1954թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Իրավաբան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 1954-55թթ. Երեւանի Կ.Ցետկինի անվան կարի ֆաբրիկայում աշխատել է բրիգադիր, կադրերի գծով տեսուչ, 1955-56թթ. ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմում՝ հրահանգիչ։ 1956-1958թթ. Երեւանի «Պոլիվինիլացետատ» գործարանում՝ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1958-1960թթ. եղել է ԵՐՊԻ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1960-1963թթ.՝ ԵՊՀ-ի ասպիրանտ, 1963-1970թթ.՝ ԵՊՀձի դասախոս։ 1970-1972թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում։ 1972-1979թթ. եղել է ԵԺՏԻ-ի դասախոս, 1981-1995թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, ամբիոնի վարիչ, 1989-ից՝ Երեւանի «Գալիք» համալսարանի ռեկտոր։ 1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության անդամ։ 1999թ. մայիսի 30-ին պատգամավոր է ընտրվել ՀԿԿ  համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ, ապա ղեկավար։ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА