ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքն է գրանցվել՝ այս անգամ 40-ամյա ուսուցչուհու կողմից

18.11.2017 12:36 ՔՐԵԱԿԱՆ
Աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքն է գրանցվել՝ այս անգամ 40-ամյա ուսուցչուհու կողմից

Աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքը գրանցվել է Կոլումբիայում։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 40-ամյա ուսուցչուհին սպառնացել է աշակերտներին բացասական գնահատական դնել քննությունների ժամանակ, եթե իր հետ չունեն սեռական հարաբերություն։

Շորթում կատարելու նպատակով սպառնացել է, որ կհրապարակի սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ

Աշակերտներին շանտաժի ենթարկելու մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ զոհերից մեկի ծնողը տղայի հեռախոսի մեջ տեսել է ուսուցչուհու ինտիմ լուսանկարները։ Այդ մասին հաղորդել է Metr։

Տուժած աշակերտը պատմել է, որ ուսցուցչուհին իր հետ սկսել է հաղորդակցվել սոցցանցի միջոցով, ինչից արդյունքում ավելի են մտերմացել եւ կինն սկսել է դեռահասին ուղարկել իր կիսամերկ նկարները։ 16-17 տարեկան տղաներին նա առաջարկել է նաեւ սեռական հարաբերություն ունենալ։

Ուսուցչուհուն սպառնում է ազատազրկում, իսկ ամուսինը դիմել է ամուսնալուծության համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА