ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմության ամենադաժան կին հանցագործը. ինչու՞ է Ամելիա Դայերը սպանել է ավելի քան 300 երեխայի (լուսանկարներ)

18.11.2017 11:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Պատմության ամենադաժան կին հանցագործը. ինչու՞ է Ամելիա Դայերը սպանել է ավելի քան 300 երեխայի (լուսանկարներ)

Ի՞նչ է առաջին հերթին ձեր մտքով անցնում Վիկտորյանական դարաշրջանի մասին մտածելիս. կտրուկ թռիչք կապիտալիզմի զարգացման մե՞ջ, Վիկտորիանական ճարտարապետությու՞ն: Դե ինչ, հիանալի է: Սակայն պատմության այս գլխում կան շատ մութ էջեր, որոնցից մեկը Ամելիա Դայերն է: Այս կինը սպանել է ավելի քան 300 երեխայի:

Հրապարակվել են Քենեդու սպանության գործով նախկինում գաղտնի գրեթե բոլոր փաստաթղթերը

Ամելիան ծնվել է Բրիսթոնում և ունեցել է ծանր մանկություն: Նա ստիպված էր հոգ տանել 4 կրտսեր քույրերի ու եղբայրների, ինչպես նաև հոգեկան խնդիրներ ունեցող մոր մասին: Այս ամենն, իհարկե, չէր կարող չազդել նրա հոգեկանի վրա: Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը հաճախում է բժշկական դասընթացների և որոշում օգնել այն կանանց, ովքեր երեխա էին ունենում արտաամուսնական կապերի արդյունքում:

Ամելիան այնքան «բարի» էր, որ որոշակի գումարի դիմաց այդ կանանց առաջարկում էր իրեն հանձնել նորածիններին, որպեսզի նրանց համար ընտանիք գտնի: Այսպիսով կանայք կխուսափեին խայտառակությունից և հանգիստ կլինեին իրենց երեխաների համար:

Այն պահից, երբ 2013 թ.-ին Անգլիայում հրապարակվեցին անցյալի հարյուրավոր քրեական գործեր, Ամելիա Դայերի անունը դարձավ «չարիք» բառի հոմանիշը:

 Պարզվեց` այս կինը դարաշրջանի ամենասարսափելի մարդասպաններից մեկն է եղել. նա սպանել է 300-ից ավելի երեխաների ու նրանց մարմինները նետել գետը:

Ամելիային մահապատժի ենթարկեցին 1896 թ.-ին:

 

Բոլոր հանցագործություններն Ամելիան կատարել է 1860-ականների կեսերին,երբ նա մոտ 27-28 տարեկան էր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА