ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ սերտացնել իր քաղաքական ու տնտեսական կապերը. New Europe-ի անդրադարձը

18.11.2017 11:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ սերտացնել իր քաղաքական ու տնտեսական կապերը. New Europe-ի անդրադարձը

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում կստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ինչին անդրադարձել է New Europe կայքը:

Նաիրա Զոհրաբյանը կրկին քաղաքական «թայմ աո՞ւթ» է վերցնում

Հոդվածի հեղինակ Վիոլետա Ռուշևան գրում է, որ գագաթնաժողով հետաքրքրվողներին հուզող հարցերից մեկն է` արդյոք Երևանը կստորագրի՞ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը՝ նկատի ունենալով, որ 2013 թվականին փաստաթղթի ստորագրումը վերջին պահին ձախողվեց:

«Չնայած դրան` կասկած չկա, որ Հայաստանը պատրաստակամ է ԵՄ-ի հետ սերտացնել իր քաղաքական ու տնտեսական կապերը»,- գրում է հեղինակը:

Ռուշևան գրում է, որ եթե Հայաստանը ստորագրի համաձայնագիրը, ապա կդառնա Ռուսաստանի առաջնորդած ԵԱՏՄ-ին ու Մաքսային միությանն անդամակցող առաջին պետությունը, որը ստորագրել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА