ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուզում եմ 7 երեխա և այդքան էլ՝ «Ոսկե գնդակ»». Կրիշտիանու Ռոնալդու

18.11.2017 10:59 ՍՊՈՐՏ
«Ուզում եմ 7 երեխա և այդքան էլ՝ «Ոսկե գնդակ»». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նոյեմբերի 14-ին դարձավ 4-րդ երեխայի հայր, հայտարարել է 7 երեխա ունենալու ցանկության մասին:

Պելեի շնորհավորանքը Ռոնալդուին.Հիանալի ընկերություն է

«Քանի ես խաղում եմ, աշխատում եմ հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները: Հիմա իմ երազանքը 5-րդ «Ոսկե գնդակն» է, իսկ հաջորդ տարի՝ ևս մեկը: Ես շատ ուրախ եմ, որ շրջապատված եմ երեխաներով: Ես նրանց շատ եմ սիրում: Ինձ համար կյանքն առանց երեխաների ոչինչ չի նշանակում: Ես ուզում եմ 7 երեխա և այդքան էլ՝ «Ոսկե գնդակ»»,- Ռոնալդուին է մեջբերում AS-ը:

Հիմա Ռոնալդուն դաստիարակում է 4 երեխաների: 7-ամյա Կրիշտիանու կրտսերը և 5 ամսական երկվորյակներ Եվան և Մեթյուն ծնվել են փոխնակ մայրերից: Նոյեմբերի կեսին ֆուտբոլիստի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը Կրիշտիանուի համար ունեցավ 4-րդ երեխան՝ դուստր, ում կոչել են Ալանա Մարտինա: Ռոնալդուն հաղթել է «Ոսկե գնդակը» 2008, 2013, 2014, 2016թթ.:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА