ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

18.11.2017 10:21 ՍՊՈՐՏ
Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

«Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մոսկվայի «Արարատը» կարող է ելույթները շարունակել Հայաստանում

Մոսկվայի «Արարատի» տնօրենների խորհուրդի ղեկավար է նշանակվել «Ավիլոն» ընկերության համասեփականատեր Կամո Ավագիմյանը, իսկ Պողոս Գալստյանը կշարունակի զբաղեցնել ակումբի փոխնախագահի պաշտոնը։

Մարզչական շտաբի ղեկավար է նշանակվել Իգոր Զվեզդինը, իսկ Արտյոմ Խաչատուրյանը դարձել է ակումբի մարզական տնօրենը:

Մոսկվայի «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որտեղ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА