ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես կանխել արտագաղթը, վերականգնել դեմոգրաֆիական կենսոլորտը եւ լուծել տարկետման խնդիրը

18.11.2017 03:02 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես կանխել արտագաղթը, վերականգնել դեմոգրաֆիական կենսոլորտը եւ լուծել տարկետման խնդիրը

«Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր, գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ  հացադուլավոր ուսանողներին, որում մասնավորապես ասված է.

«Կոչ առողջապահության նախարարության…»`իրավապաշտպանը  հորդորում է չկեղծել փաստերը

«Հարգարժա՛ն նախարար, սիրելի՛ ուսանողներ,
Հայրենիքը միակն է աշխարհում, որին միշտ մանկան նման իր ափերի մեջ անխոցելի պետք է պահի յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի: Հայրենիքը ուժ է, գենի սիրտն ու ոգին եւ նրա անվտանգությունը ազգի ապահովությունն է ներկայում ու հավերժության մեջ: Որեւէ երկիր գրավելու համար, հակառակորդը առաջին հերթին բարոյազրկում, թուլացնում է այդ երկրի բանակը: 
Այսօր, երբ պատերազմը համառորեն կառչել է մեր տարածքներից, մեզնից եւ ոչ մեկն իրավունք չունի կայծից բոց բռնկել սոցիալական ու դեմոգրաֆիական աղետների մեջ ապրող մեր երկրում: Այո՛, տարկետումը սողանցք էր բանակից խուսափողների համար, 90-ականներից մինչեւ օրս հազարների է հասնում զանազան մեթոդներով հայրենիքի ծառայությունից խուսափողների թիվը, հազարների է հասնում նաեւ հայրենիքի համար հերոսաբար պայքարողների ու ընկածների թիվը: Միտքը վատ չէ եւ ոչ մեկի արյունն էլ կապույտ չէ, սակայն խնդիրը հրատապ լուծում է պահանջում:
Մայրական սիրով ու խաղաղությամբ մենք դիմում ենք ե՛ւ նախարարին, ե՛ւ ուսանողներին՝ ողջամտորեն մոտենալ երկրի խաղաղությանը: 
Առաջարկում ենք.

1. Վերացնել տարկետումը. փոխարենը՝

2. Բոլոր բուհերում եւ ուսումնակրթական այլ հաստատություններում պարտադիր մտցնել ռազմագիտության եւ ռազմահայրենասիրության դասավանդման առարկաներ, որպես պետական քննության առարկա:

3. Բուհերը բաժանել հայոց բանակի համար պահանջվող մասնագիտությունների՝ օդային, հրետանային. տանկային ու հակատանկային, սակրավորների, ռազմական բժիշկների ու ռազմագիր գրողների, հետախուզության ու հակահետախուզոթյան... եւ այլ մասնագիտությունների գծով՝ նրանց տալով արհեստավարժ զինվորականների ձեռքը, որպես ապագայի պատրաստի ռեզերվ:

4. Կկրճատվի բանակի ծախսերը, այդ գումարները կներդրվեն ուսումնակրթական խնդիրների վրա, դուք կունենաք կազմ ու պատրաստ բանակ, որոնց մեկ ամսում կտեղայնացնեք, ուսանողները կստանան նորմալ ծառայողի հմտություն ու վկայական:

5. Այս դեպքում ոչ ոք չի խուսափի բանակից, որովհետեւ նրանք բուհական կրթություն պետք է ստանան եւ հայ տղամարդը ավելի կոփված կդառնա ընտանիքի հայր ու երկրի տեր;

6. Վերը թված հարցերի կարգավորման դեպքում,բանակը ոչ թե երեք այլ ՝ մեկ տարի կարելի է դարձնել, որով կկանխվի արտագաղթը,կվերականգնվի նաեւ երկրի դեմոգրաֆիական կենսոլորտը: Համոզված եղեք, ոչ ոք չի փախչի երկրից, չի խուսափի հայրենիքին ծառայելուց:

«Ադրբեջանի բանակի իրական պատկերի մասին հետաքրքիր մի ծաղրանկար»

7. Առանձնակի ուշադրություն դարձնել Սփյուռքին հայոց բանակին մեկ տարի ծառայելու ցանկություն կհայտնեն բոլորը, եթե նրանց Հայաստանի քաղաքացիություն տրվի, անհրաժեշտ է օգտագործել հայրենապաշտ հայերի մեծ պաշարը՝ այստեղ միայն կգործի ազգ-բանակ գաղափարը...

Սա միայն մեր առաջարկը չէ, մեզ միանում են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ՝ հանուն հայության պայքարող իրական հայրենատերեր: Մենք հավատում ենք Ձեր առողջ մտքին եւ մեր մայրական օրհնանքը հղում Հայոց Բանակին»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА