ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խաղաղարար զորքերի շնորհիվ` Մերձդնեստրում  25 տարի է արյուն չի թափվել»

17.11.2017 23:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Խաղաղարար զորքերի շնորհիվ` Մերձդնեստրում  25 տարի է արյուն չի թափվել»

Բացի բնակչության թվի քանակից, տարածքից, արտաքին քաղաքականությունից, Հայաստանն ու Մոլդովան, կարելի է ասել, եւս մեկ ընդհանրություն ունեն. մեր առջեւ ծառացած է  Արցախյան հիմնախնդիրը, իսկ Մոլդովան ունի Մերձդնեստրի խնդիրը, որը երկրի Սահմանադրության համաձայն՝ Մոլդովայի կազմի մեջ է որպես ինքնավար տարածքային կազմավորում, չնայած փաստացիորեն չի գտնվում Մոլդովայի վերահսկման տակ: Թե ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը, եւ ինչպե՞ս են Մոլդովայում փորձում լուծել հիմնախնդիրը,  «Իրավունքը» հետաքրքրվեց Մոլդովայի Հանրապետության հայ համայնքի ղեկավար, Մոլդովայի նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ:

Ամեն տարի միջինում 50 երեխայի ճակատագիր դառնում է անորո՞շ. (Տեսանյութ)

– Մենք անում ենք հնարավորինս, որպեսզի հաշտության եզրեր գտնենք, չէ որ խոսքը միեւնույն ժողովրդի մասին է՝ Մերձդնեստրում ապրում են մոլդովացիներ, ռուսներ: Ամեն ինչ անում ենք, որպեսզի լիակատար երկխոսություն տեղի ունենա: Հետեւաբար, չի կարելի ասել, թե Արցախի եւ Մերձդնեստրի խնդիրները նույնն են: Դրանք  տարբեր ծագումնաբանություն ունեն, այլ են կոնֆլիկտի առաջացման պատճառները, որոնցից քաջատեղյակ եք:  Ինչ վերաբերում է Մոլդովայի եւ Մերձդնեստրի հարաբերություններին, իրավիճակը կայուն է, քիչ թե շատ խաղաղ: Ամեն դեպքում, միշտ կողմնակից եմ, որ յուրաքանչյուր հարց լուծում ստանա բանակցությունների սեղանի շուրջ եւ ոչ մի դեպքում` ռազմական գործողությունների միջոցով: Մինչդեռ գիտեմ, որ Արցախում ավելի պայթյունավտանգ իրավիճակ է... Մերձդնեստրում   ամեն ինչ ավելի հանգիստ է, որովհետեւ սահմանում տեղակայված են խաղաղարար զորքեր եւ արդեն 25 տարի է, ինչ նրանց շնորհիվ այնտեղ արյուն չի թափվել: Եվ տա Աստված, որ Արցախում էլ երբեք արյուն չթափվի, ու չլինեն այնպիսի դեպքեր, ինչպես եղավ նախորդ տարվա ապրիլին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА