ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանը` Ռոնալդուի և Ռամոսի միջև խնդիրների մասին

17.11.2017 16:54 ՍՊՈՐՏ
Զիդանը` Ռոնալդուի և Ռամոսի միջև խնդիրների մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռամոսը դեմ է եղել պորտուգալացու հայտարարություններին: «Դա ոչ մի կերպ չի անդրադառնում թիմի մթնոլորտի վրա: Մենք գիտենք, որ մեր շուրջ միշտ շշուկներ են լինում: Պահպանում ենք հանգստություն և կենտրոնանում ենք միմիայն ֆուտբոլի վրա: Ռամոսը և Ռոնալդուն շատ խելացի տղաներ են, այդ իսկ պատճառով կարող են ասել այն, ինչ ուզում են: Նրանք արդեն մի քանի տարի է, ինչ մի թիմում են խաղում: Մեկը կարող է մի բան ասել, իսկ մյուսը` չհամաձայնվել:  Այդ ամենը միայն ձեզ է անհանգստացնում: Թիմում հանգիստ է: Նրանց միջև ոչ մի խնդիր չկա»,- ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում «AS»-ը:

Պելեի շնորհավորանքը Ռոնալդուին.Հիանալի ընկերություն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА