ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ

17.11.2017 23:52 ՍՊՈՐՏ
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ իսպանական Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլում: Երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, որն առաջին տուրում հաղթել էր չինացի Լի Չաոյին: Շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ։ Երրորդ տուրի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ: Լեւոն Արոնյանն ունի 1.5 միավոր եւ 4 առաջատարներից մեկն է:

«Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին հաղթանակ տարավ.Մխիթարյանը դարձյալ բացակայում էր(տեսանյութ)

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА