ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր երկիրը ներկայացնող մասնակիցը մարտահրավեր կնետի մոլորակի ամենագեղեցիկ մայրիկներին»

17.11.2017 22:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Մեր երկիրը ներկայացնող մասնակիցը  մարտահրավեր կնետի մոլորակի ամենագեղեցիկ մայրիկներին»

Երկու օր անց` նոյեմբերի 19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի մայրիկների համար նախատեսված՝ «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթը: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի շնորհիվ` այս տարի վերոնշյալ հեղինակավոր մրցույթին կմասնակցի նաեւ Հայաստանը, եւ երկու փոքրիկների մայր 25-ամյա Նանա Մանուչարյանը կմրցի մոլորակի ամենագեղեցիկ մայրիկների հետ:

Ամեն տարի միջինում 50 երեխայի ճակատագիր դառնում է անորո՞շ. (Տեսանյութ)

Մրցույթի մեկնարկին ընդառաջ «Իրավունքը» «Միսսիս Մոլորակ 2017» մրցույթի եւ հայաստանյան մասնակցության մասին մանրամասներ պարզեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻՍՍԻՍ ՄՈԼՈՐԱԿ 2017»  ՄՐՑՈՒՅԹԻՆ

- «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան բավական լուրջ փորձ ունի «Միսս Մոլորակ» մրցույթում, իսկ «Միսսիս Մոլարակ» մրցույթին, եթե չեմ սխալվում, առաջին անգամ եք մասնակցում: Հետաքրքիր է՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջին մասնակցությունից:

- Այո, «Միսսիս մոլորակ 2017» մրցույթին Հայաստանն առաջին անգամ է մասնակցում: Բայց մենք, որպես ազգային տնօրեն եւ միջազգային ժյուրի, անցյալ տարի ներկա ենք գտնվել «Միսսիս մոլորակ 2016» մրցույթին: Անկեղծ ասած, այդ պահից շատ մեծ էր ցանկությունս տեսնել մեր երկրի մասնակցին այս մրցույթում: Անցյալ տարվա մրցույթից բավական տպավորված էի: Շատ ուրախ եմ, որ նոր ձեւաչափով նաեւ այսուհետ կներկայանանք: Կարծում եմ` մեր երկիրը ներկայացնող մասնակիցը շատ լուրջ մարտահրավեր կնետի մյուս մայրիկներին, որովհետեւ շատ հմայիչ է, գեղեցիկ:

- Դուք բազմաթիվ միջազգային մրցույթների եք ներկայացրել հայ մոդելներին, փորձն ի՞նչ է հուշում, այս անգամ ո՞ր երկրներն են մեր մասնակցի գլխավոր մրցակիցները:

- Այնպես չէ, որ ամեն անգամ նույն երկրները կարող են ուժեղ մրցակիցներ ներկայացնել: Նկատել եմ, որ Բուլղարիան, Ուկրաինան, Հարավային Աֆրիկան գրեթե բոլոր մրցույթներում ուժեղ մասնակիցներ են ներկայացնում:
Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ

Ալեքս Միրզոյանը՝ Ձմեռ պապի, փող աշխատելու եւ ամուսնության մասին

- Ի՞նչ հագուստներով ու կերպարով է Հայաստանը ներկայացնող մասնակիցը՝ Նանա Մանուչարյանը, հանդես գալու ժյուրիի առաջ:

- Հայաստանը ներկայացնող մասնակցի հագուստները պատրաստում է դիզայներ Անի Ավակյանը: Նանան ներկայանալու է ավանգարդ հայկական տարազով, երեկոյան հագուստով եւ «Կանաչ մոլորակի» հետ ասոցացվող, հետաքրքիր դիզայներական լուծումներ պահանջող հագուստով: Վերջինս տնային առաջադրանքի պես մի բան է, եւ բոլոր երկրների մասնակիցները հետաքրքիր լուծումներով հագուստներով ներկայանալու են բարեգործական մի նախագծի, որի հիմքում մեր մոլորակի պահպանումն է:

- Մրցույթի մասնակցության համար կայի՞ն հատուկ չափանիշներ, թե՞ միայն մայրիկ լինելը բավարար էր:

- Բնականաբար միայն մայրիկ լինելուց բացի կան չափանիշներ: Մասնակիցը պետք է ունենա 1.70 սմ բարձր հասակ (մեր մասնակցինը` 175 սմ է), գեցեցիկ արտաքին, սլացիկ կեցվածք, ներքին մշակույթ, ինչպես նաեւ կրթվածություն, քանի որ բեմում ներկայանալուց բացի, մայրիկները պետք է անցնեն հարցազրույցի փուլը, կարողանան շփվել միջազգային ժյուրիի անդամների հետ:

«ԿԱՆ ՇԱՏ ՄԱՅՐԻԿՆԵՐ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑ ՍՐՏԻ ՄԻ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՈՒՆԵՆ ՆՄԱՆ ԵՐԱԶԱՆՔ»

- Եվ ինչո՞ւ հենց Նանա Մանուչարյանին ընտրեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան:

- Առաջին իսկ հանդիպումից աչքի ընկնողն արտաքինն էր, ապա բազմաթիվ հանդիպումներից հետո գնահատեցինք ներքին կուլտուրան, կանացիությունը: Այս ամենն ի մի բերելով ասոցիացիան հենց իր թեկնածության հայտն ուղարկեց մրցույթի կազմակերպիչներին: Վերջիններս եւս համակարծիք էին մեր որոշմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ Նանան արժանապատվորեն կներկայացնի Հայաստանն առաջին անգամ նման հեղինակավոր մրցույթում եւ դեռ բազում առիթներ կունենանք անդրադառնալու մրցույթին:

Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը

- Արդյո՞ք այս նախադեպի շնորհիվ հայկական մոդելինգը հնարավոր է սկսի համալրվել մայրիկներով:

- Իսկ ինչու ոչ... Վստահ եմ` կան շատ մայրիկներ, ովքեր իրենց սրտի մի անկյունում ունեն նման երազանք, ցանկություն: Մնում է մի փոքր համարձակություն: Նման մրցույթների մասնակցությունը սեփական անձին նոր անկյունից նայելու, բազմաթիվ հանդիպումների, շրջագայելու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА