ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացվեց Արման Խաչատրյանի ‹‹Մուտքը››

17.11.2017 21:27 ՄՇԱԿՈՒՅԹ
Բացվեց Արման Խաչատրյանի ‹‹Մուտքը››

   «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում օրերս բացվեց գեղանկարիչ Արման Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Մուտք» խորագիրը:

«Կինոթանգարանով հայկական կինոյի արխիվի վերջին շունչն ենք փրկում»

  Գեղանկարիչ Արման Խաչատրյանը ծնունդով Աշտարակից է: Դեռ պատանի հասակում գույների նրա «դարբնոցը» դարձավ վարպետ Վահան Խորենյանի արվեստանոցը, ու մինչև օրս վրձինը և կտավը նրանից անբաժանելի են: ‹‹Նկարել սկսել եմ իննը տարեկանից, երբ սկսեցի հաճախել Աշտարակի գեղարվեստի դպրոց: 1997 թվականին ինձ հրավիրեցին նույն դպրոցում քանդակ դասավանդելու: Աշակերտների հետ աշխաատելը, նրանց օգնելը, այդ միջավայրը՝ յուղաներկի հոտն անգամ ինձ հարազատ դարձավ: Անչափ սիրեցի այդ մթնոլորտը և հասկացա, որ առանց արվեստի չեմ կարող ապրել››, -անկեղծանում է արվեստագետը:

   Արման Խաչատրյանը պատմում է, որ բանակից վերադառնալուն պես՝ 2000 թվականից, սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել սիրելի գործով: Նկարում է գրեթե բոլոր ժանրերով՝  կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, նատյուրմորտ, սակայն անկեղծանում է, որ  դիմանկարներ կերտելն ամեն դեպքում բարդ է, քան ֆիգուրատիվ կոմպոզիցիաների պատկերումը: ‹‹Եթե սկսում եմ նկարել նատյումորտներ, ապա մի քանի ամիս նկարում եմ այդ ժանրում: Երբ դրանից մի քիչ հոգնում եմ, սկսում եմ դիմանկարներ նկարել ու այսպես շարունակ: Դա ասես պտույտ լինի՝ տարբեր ժանրերի ու ձևերի աշխարհում: Այս պահին մի քանի կիսատ աշխատանք ունեմ: Այժմ Աշտարակի սպիտակավոր եկեղեցու վրա եմ աշխատում››, -ասում է Արման Խաչատրյանը:

  Ցուցահանդեսին գեղանկարիչը ներկայացրել էր իր աշխատանքների փոքր մասը՝ 77 յուղաներկ կտավ, 20 գրաֆիկա, 5 փայտից քանդակ: Ներկայացված էին արվեստագետի  2000 թվականից արված աշխատանքները: Արմանն ասում է, որ ընդհանուր առմամբ ունի շուրջ 970 աշխատանք:

  Շրջելով սրահում անհնար էր չնկատել Արմանի ինքնադիմանկարների շարքը: 

  ‹‹Ինքնադիմանկարը ինձ համար վարժանք է: Եթե դիմացինին նկարեմ ու այն հաջող չստացվի, նա կարող  է նեղանալ: Իսկ իմ դեպքում կարող եմ ցանկացած փորձ անել, -ասաց արվեստագետն ու հավելց, որ ինքնադիմանկարներից ամենաստացվածը և սիրելին կիթարով ինքնանկարն է:

  Արմանի նկարների հերոսները իր ծանոթ մարդիկ են՝ իրենց առօրյաով ու ապրելակերպով:

  Ցուցահանդեսում ներկայացված և առահասարակ իր բոլոր աշխատանքներից առանձնացնում է մոր դիմանկարը, որը նկարել է 4 տարվա ընթացքում: ‹‹Կտավը նկարել եմ գեղանկարչության ամենաբարձր տեխնիկայով: Այն պատկանում է Լեոնարդո դա Վինչիին: Նկարն այս դեպքում այնքան հարթ է ստացվում, որ անգամ միկրոսկոպով նայելու դեպքում ոչ մի վրձնահարված չի երևում››, -պատմում է արվեստագետը:

«ԲՈԼՈՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԹԱՏՐՈՆ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՓՆՏՐԵԼՈՒ»

 Այժմ Արմանն աշխատում է դիմանկարի վրա, որը վերնագրել է Աշտարակյան Վեներա: Արվեստագետն ասում է, որ այն կավարտի մի քանի տարուց և հավելում, որ սովորաբար լավ գործերը երկար են տևում, թեև ունի նկարներ, որ 40 րոպեում է նկարել: Ունի նաև շատ աշակերտներ, որոնցից մի քանիսը ամեն տարի ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ:

  Կան նկարիչներ, որ առանց ոգեշնչվելու չեն կարող նկարել, ասում է Արմանն ու շարունակում, որ իր մոտ այդպես չէ: ‹‹Ներշնչանքի հիմնական աղբյուր չունեմ: Բայց խոստովանեմ, որ թախծի պահերին ավելի լավ եմ նկարում: Սովորաբար նկարում եմ երաժշտություն լսելով, բայց երբեմն դեպքեր են լինում, որ կատարյալ լռություն է պետք: Անջատում եմ ամեն ինչ, փակում արվեստանոցիս դուռ, որ ոչ ոք ու ոչինչ  ինձ չխանգարի: Լսում եմ դասական երաժշտություն, ամենա շատ Բեթովեն: Ռոք եմ շատ սիրում: Հայ երաժիշտներից էլ Մեսչյան երբեմն էլ Հախվերդյան եմ լսում››, -անկեղծանում է արվեստագետը:

   Հայրապետ Նալբանդյանը 1978 թվականից՝ բացման օրվանից աշխատել է Աշտարակի գեղարվեստի դպրոցում: Ունեցել է շատ աշակերտներ, նաև Արմանի առաջին ուսուցիչն է: ‹‹Շատ աշխատասեր էր Արմանը: Երբ Աստծո տված շնորքին  գումարվում է աշխատասիրությունը ստացվում է այսպիսի հրաշալի արդյունք: Արմանի առաջին քայլերից հասկացա, որ պրպտող միտք ունի: Պլաստիլինից միկրոքանդակներ էր անում և այնքա՜ն ճիշտ այնքա՜ն բնական: Շատ եմ սիրում իր եկեղեցիների շարքը, որոնք Սուրենյանց է հիշեցնում, սակայն Արմանը գտել է   ճարտարապետական ինքնատիպ լուծումներ, ասում է Նալբանդյանն ու հավելում, -ուրախ եմ որ առաջին գիծը քաշելը ես եմ սովորեցրել Արմանին, ներդրում ունեմ նրանում, որ նա այսօր հասել է նկարչության գաղտնիքների տիրապետման բարձր աստիճանին››:

  Արման  Խաչատրյանը բոլորին հորդորում է, որ սիրեն արվեստը: ‹‹Այն մարդկանց թևեր է տալիս: Միայն արվեստի միջոցով մարդը կկարողանա սուզվել, լողալ, թռչել ու անվերջ ճամփորդել գույների, ձևերի ու պատկերների աշխարհում››:

«Տարվա սխրանք» կոչումը հայ զինվորինն է. Կայացավ AAD մրցանակաբաշխությունը

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА