ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍՊԱՆԱԿԱՆ «ԳՐԱՆ ՊՐԻՆ» ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ՉԷ

17.11.2017 22:30 ՍՊՈՐՏ
ԻՍՊԱՆԱԿԱՆ «ԳՐԱՆ ՊՐԻՆ» ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՈՇԻՉ ՉԷ

Երեկ իսպանական Պալմա դե Մալյորկայում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության եզրափակիչ փուլը: «Գրան պրիի» 4-րդ փուլն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով: 

«Յուվենտուսը» մտադիր է պայքարել Մխիթարյանի տրանսֆերի համար

Հասկանալի  է՝ ներկայացված են համաշխարհային  շախմատի առաջատարները: Այդ թվում՝ Լեւոն Արոնյանը (2801), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա, 2796), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2780), Դին Լիժենը (Չինաստան, 2774), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2763), Անիշ Գիրին (Նիդերլանդներ, 2762), Լի Չաոն (Չինաստան, 2741), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան, 2741), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2738), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան, 2721), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2719), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2707), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա, 2705), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան, 2702), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա, 2692), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան, 2683), Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան, 2671) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա, 2629):
«Գրան պրիի» հիմնական ավարն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցության իրավունքն է, որը  կտրվի մրցաշարի ընդհանուր հաշվարկի առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներին: Նախնական  երեք  փուլերի արդյունքում՝ առաջատարներն են Շահրիյար Մամեդյարովը ¥340 միավոր¤, Ալեքսանդր Գրիշչուկը ¥336,4¤: Սակայն այս շախմատիստները արդեն ավարտել են իրենց ելույթները: Նրանց հաջորդում է Թեյմուր Ռաջաբովը (241,4), Դին Լիժենը (240) եւ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, սակայն առաջատարներին շրջանցելու նրանց շանսերը շատ մեծ չեն:
Փոխարենը՝ Արոնյանի համար այս մրցաշարը կորցրեց հիմնական իմաստն այն բանից հետո, երբ սեպտեմբերին Թբիլիսիում նվաճեց Աշխարհի գավաթը. այդ մրցաշարի չեմպիոնն ու փոխչեմպիոնը ստացան հավակնորդների մրցաշարին մասնակցության իրավունք: Այսպիսով, իսպանական «Գրան Պրիում» մեր շախմատիստի համար չկա հաղթանակի  հասնելու հիմնական խթանիչը: Չնայած դրան,  ասել, թե Արոնյանն առանց լուրջ պայքարի կլքի մրցաշարը, երեւի տեղին չէ:
Ամեն դեպքում, առաջին խաղում սեւերով մրցելով Դմիտրի Յակովենկոյի հետ, Արոնյանը մրցախաղն սկսեց ոչ-ոքիով:
Նշենք նաեւ, որ բացի Արոնյանից, հավակնորդների մրցաշարի իրավունք արդեն ունեն նաեւ Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը եւ Վլադիմիր Կրամնիկը:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА