ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախցի Միշան «Եվրատեսիլում» բարության բումերանգ կնետի 

17.11.2017 22:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արցախցի Միշան «Եվրատեսիլում» բարության բումերանգ կնետի 

Նոյեմբերի 26-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 9-ամյա Միշան` «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:
Թե, որ համարի ներքո մրցույթում հանդես կգա Հայաստանի պատվիրակը` պարզ կլինի մրցույթից մի քանի օր առաջ, բայց Միշան նախընտրում է ելույթ ունենալ 12 համարի ներքո. «Որովհետեւ Աստվածի (նկատի ունի Հիսուսի,- հեղ.) 12 աշակերտների թիվն է»: 
Մի քանի օրից հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Վրաստան: Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը խոստանում է, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլում» ավելի ամուր ենք թակելու հաղթանակի դուռը. «Մենք վերջին տարիներին սկսել ենք ակտիվ թակել այդ դուռը, մի փոքր քայլ է մնում մինչեւ հաղթանակը: Այս անգամ փորձել ենք այնպես անել, որ մոտ լինենք հաղթանակին: Միշան իր գործն արել է, մենք էլ` մերը, եթե ասեն, որ 2 ժամից Միշան պետք է դուրս գա «Եվրատեսիլի» բեմ ու երգի, նա պատրաստ է»,- ասաց պրոդյուսերն ու, թեպետ չցանկանալով բացել ելույթից փակագծեր,միայն հավելեց. «Միշան բեմում կլինի մենակ, չի լինի բեք վոկալ, չի լինի բալետ, դա մի կողմից ե՛ւ դժվար է, ե՛ւ գուցե հեշտ: Կարծում եմ` հեքիաթային մթնոլորտ է լինելու, որը համապատասխանում է Միշայի հասակի երեխաներին ու վիճակներին»:
Այնուամենայնիվ, թե ում հետ կմեկնի մրցույթին եւ ինչ թալիսմանով, Միշան ասաց. «Մրցույթի ժամանակ ինձ հետ կլինի իմ պրոդյուսեր Լիրա Քոչարյանը»,- ապա պարզելով վզից կախված խաչն ու վերեւ նայելով` ասաց. «Իմ խաչն ու իմ տեր Աստվածը»:
«Իրավունքը» Միշայից հետաքրքրվեց, թե «Բումերանգ» երգով ինչ է նետելու եւ ինչ է ակնկալում, որ բումերանգը վերադարձնի իրեն, փոքրիկը պատասխանեց. «Ուզում եմ բարություն նետել, որ բումերանգն իր հետ բարություն վերադարձնի, ու Հայաստանը հաղթի բարությունով»: Իսկ հաղթանակի դեպքում Միշան մի երազանք ունի. «Ուզում եմ, որ Ղարաբաղում միշտ խաղաղություն լինի ու այլեւս ոչ մի պատերազմներ չլինեն»:
Իսկ Լիրա Քոչարյանն էլ, լրացնելով Միշային, շեշտեց. «Միշան Արցախից այդ բումերանգը կուղարկի, դրանում մենք ուզում ենք խաղաղությամբ ու բարությամբ ներկայանանք աշխարհին»,- հավելեց պրոդյուսերն ու վստահեցրեց, որ վերջին շրջանում բումերանգն անբաժան է Միշայից, նույնիսկ սանրվածքում էր առկա բումերանգը. «Բումերանգն ամեն օր ու ամեն ժամ է Միշայի հետ, արդեն 5-6 բումերանգ ենք կոտրել եւ շատ բումերանգներ էլ տանելու ենք մեզ հետ, այնտեղ էլ ենք կոտրելու եւ անպայման նետելու ենք բեմից: Իհարկե, այս ամենի մեջ փոխաբերական իմաստ ենք դնում: Միշայի նետած մեսիջը` բումերանգի տեսքով կվերադառնա բարության մեծ ուժով»:
Թեպետ Ադրբեջանը չի մասնակցում մրցույթին, սակայն շարունակում է սադրել, թե արցախցի փոքրիկը չպիտի մասնակցի մրցույթին, սակայն անհաջող հարեւանների հերթական սադրանքներն անտեսելով, տիկին Լիրան ասաց. «Երաժշտության, սպորտի ու մշակույթի մեջ նման բաներ չպիտի լինեն, ինչ տարբերություն, թե որտեղից է երեխան, երեխան մնում է երեխա: Ցանկացած երեխա խաղում է խաղալիքով եւ պիտի խաղա խաղաղ երկնքի տակ` մեր մեսիջի իմաստը դա է»:

Տարբեր ոլորտների նվիրյալները պարգեւատրվեցին (Ֆոտոշարք)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА