ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետին սարսափեցրեց, որ ամուսնությունը կարող էր լինել ոչ կնոջ եւ տղամարդու միջեւ

17.11.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Վարչապետին սարսափեցրեց, որ ամուսնությունը կարող էր լինել ոչ կնոջ եւ տղամարդու միջեւ

Կառավարությունը երեկ հաստատեց Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորված էր  նոր Սահմանադրությամբ. «Բանն այն է, որ մեր Սահմանդրությունը նորովի, մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես, որպես ամուսնանալու սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը»: Ապա նախարարը առանձնահատուկ հպարտությամբ նշեց, որ առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է կայանալ միայն կնոջ ու տղամարդու միջեւ:

Ո՞վ է այս շաբաթ լավագույն ու վատագույն նախարարը

Այս միտքը սարսափեցրեց ու զարմացրեց ՀՀ վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, որն անմիջապես արձագանքեց. «Մինչեւ էդ ամրագրված չէ՞ր…»: Դ. Հարությունյանն էլ ասաց, որ ոչ, միայն ենթադրվում էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА