ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՛չ ռազմական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ հոգեւոր ապագա մեզ ԵՄ-ում չի սպասվում» 

17.11.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ո՛չ ռազմական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ հոգեւոր ապագա մեզ ԵՄ-ում չի սպասվում» 

Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ կարծիքով` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կարող են վերաբերել միմիայն նպատակաուղղված տնտեսական համագործակցությանը, մինչդեռ հոգեւոր, պատմական, մշակութային առումով` մենք կապված ենք բացառապես արեւելյան ժողովուրդների հետ: Այս մասին քաղաքագետը նշեց «Իրավունքի» հետ զրույցում` անդրադառնալով առաջիկայում նախատեսված ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրմանը:

Տպավորություն է, որ երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկման հերթական փուլն ավարտել. Ն. Զոհրաբյան. տեսանյութ

– Հոգեւոր միությունը Ռուսաստանի հետ այսօր այն կարեւոր բաղադրիչն է, որը կարող է դառնալ երաշխավորը` մեր հոգեւոր խաղաղության պահպանման: Իսկ Արեւմուտքում, ըստ էության, գնում է հակաքրիստոնեական գործընթաց: Այսօր քրիստոնեական արժեքները Արեւմուտքում ոտնահարված են, ավելին` պրակտիկորեն դրանք չկան: Եթե Եվրոպայում կան երկրներ, որտեղ մասսայաբար վաճառվում են եկեղեցիները, ուրեմն` կարելի է ասել, Արեւմուտքում քրիստոնեության վերջը  եկել է: Մինչդեռ հոգեւոր արժեքներն են, որ պահպանել են հայ ժողովրդին, ուստի` պետք է փնտրենք մեզ բախտակից դաշնակից, որոնք ցանկանում են գնալ այն ուղիով, ինչով Հայաստանն է գնում: Իսկ մեզ հետ նույն ճանապարհով գնում են արեւելյան սլովենները: 

– Պարոն Բարենց, հենց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ շրջանառության մեջ դրվեց ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը, ապա քրեական օրենսգրքում են նախատեսվում փոփոխություններ, որտեղ կիրառված է «սեռական կողմնորոշում» տերմինը: Արդյո՞ք սա այն պարտադրանքն է, որ Հայաստանը պետք է ընդունի` հանուն այս համաձայնագրի:

– Այս օրինագծերն այն կոչնակներն են, որ հուշում են հայ ընտանիքների քայքայման մասին: Ազգի պահպանման հիմքում ընտանիքն է, իսկ որքան թույլ է ընտանիքը, այնքան հեշտ կլինի նվաճել ժողովրդին: Դրա համար էլ այսօր պայքարը հանուն ընտանիքի, դառնում է պայքար` հանուն ազգի պահպանման: Ամեն ընտանիքի վրա նետված քար, քար է նետված ազգի առողջության եւ կարողության վրա: Մինչդեռ պահպանելով ընտանիքը` կպահպանենք ազգը: Չմոռանանք, որ եղել են դեպքեր պատմության մեջ, որ ընտանիքը դարձել է ազգի միակ հենասյունը, ինչի շնորհիվ փրկվել ենք: Վերադառնալով Ձեր հարցին` կրկնում եմ` տնտեսական ռացիոնալ առումով կարելի է նման պայմանագիր կնքել, բայց ոչ ավել: Ո՛չ ռազմական, ո՛չ մշակութային, ո՛չ էլ հոգեւոր ապագա մեզ Եվրամիությունում չի սպասվում: Մեր ուժը մեր եկեղեցու մեջ է: Մենք պետք է կազմենք այնպիսի դաշինքներ, որոնք չեն հարվածում մեր եկեղեցուն, մեր ժողովրդի հոգեւոր կյանքին: Այսօր մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, որտեղ հոգեւորն ավելի կարեւոր է, քան տնտեսականը:

– Բայց այսօր կարեւորվում է նաեւ Եվրամիության հետ վիզաների ազատականացման ռեժիմի հաստատումը, ինչի էլ հույս ունի Հայաստանը` այս համաձայնագիրը ստորագրելով...

– Սա կարեւոր է բիզնեսմենների, արտադրողների համար, իհարկե, որ իրենք ազատ տեղաշարժվեն: Բայց առանց այդ վիզաների ազատականացման, պատմական առումով` հայ ժողովուրդը չի տուժում: Ավելին` միեւնույնն է, վաղ, թե ուշ, քիչ ավել, քիչ պակաս 10-15 տարի հետո` բոլոր ժողովուրդներն էլ ազատ են լինելու իրենց տեղաշարժերի մեջ: Հետեւաբար, այսօր վճարել մեր պատմական արժեքներով` ինչ-որ ազատ տեղաշարժվելու համար, չարժե: Վերջիվերջո, ազգը չարչարվում եւ ապրում է իր բնակավայրում, այսօր ազգի 10-15 տոկոսն է  ցանկանում տեղափոխվել:

Մայր Աթոռի տեսակետը` ընտանեկան բռնության օրենքի մասին

– Ի դեպ, ժողովրդագրական առումով` տեսնո՞ւմ եք խնդիր, եթե այնուամենայնիվ, հաստատվի վիզաների ազատականացման ռեժիմ, թե՞ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրը` «կփրկի» Հայաստանը, ասենք, արտագաղթից:

– Այսօր արհեստական աղքատություն ստեղծելով` ցրվում է ազգը, իսկ պայքարը` հանուն ազգի պահպանման, սկսվում է պետական արդարությամբ: Այսօր մի քանի ընտանիք իրենցով են արել ազգի ամբողջ հարստությունը եւ վաճառել են այն` առաջացնելով աղքատություն: Աղքատության դեմ պայքարում են հայրենասիրական կառավարության գործունեությամբ, այլ ոչ թե ստորագրելով ինչ-որ փաստաթղթեր` երկրների, միությունների հետ: Աղքատությունը ներքին խնդիր է, դրսից մեզ ոչ ոք չի դարձնելու հարուստ: Եվ այս աղքատությունը ստեղծվել է հենց միջազգային ուժերի կողմից, որոնց նպատակն է դուրս հանել այստեղից ինչքան հնարավոր է ավելի շատ ժողովրդի, որպեսզի առավել կառավարելի դարձնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА