ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎՐՈՎԸ ԳԱԼԻՍ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

17.11.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎՐՈՎԸ ԳԱԼԻՍ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

Թեեւ տեղեկութնյունների պակասին, սակայն պաշտոնական աղբյուրները ֆիքսում են, որ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պեւտինի հետ հանդիպման ընթացքում «Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»: Եվ դա, անշուշտ սպասելի էր, նաեւ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքը:

Երուսաղեմի եկեղեցու պատասխանատուն մերժել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ հանդիպումը

ԱՐՑԱԽՅԱՆ ԹԵՄԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Ամսվա սկզբներին Պուտինը հանդիպել էր Ալիեւի հետ, օրերս էլ՝ Էրդողանի: Միայն դա արդեն իսկ վկանում է, որ հարավային ուղղությամբ ռուսական դիվանագիտությունը նոր ակտիվություն է դրսեւորում: Ավելի ճիշտ, իրավիճակը հետեւյալն է. սիրիական եւ իրաքյան պատերազմները մտել են հանգուցալուծման փուլ, որի արդյունքում, հասկանալի է, Մոսկվան որոշակիորեն նոր ռազմաքաղաքական դիրքեր է զբաղեցնելու Մերձավոր Արեւելքում: Եվ միայն դա բավական է վստահորեն ենթադրելու համար, որ դեպի Մերձավոր Արեւելք տանող, այդ թվում՝ թուրքական եւ հարավկովկասյան ուղղություններից ՌԴ-ի առաջ հետպատերազմյան իրավիճակին համահունչ խնդիրներ են առաջ գալիս, այդ թվում՝ տնտեսական եւ այլն: Դա էլ նշանակում է, որ ռուսական դիվանագիտությունը արդեն իսկ պետք է սկսի սպասվող այդ նոր իրավիճակին համապատասխանող հիմքեր ձեւավորել:

Եվ ահա այս նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտությունը եւս նոր երանգավորում է ստանում: Եթե, ասենք, մի 20 տարի առաջ ղարաբաղյան հակամարտությունը, ունենալով ամեն պահի թեժ փուլի անցնելու պետանցյալ, խոչնդոտ էր արեւելք-արեւմուտք ուղղությամբ այն ժամանակներում օրակարգային ծրագրերի վրա, այդ թվում՝ կոմունիակցիոն, էներգետիկ եւ այլն: Ընդ որում, այդ ծրագրերն արդիական էին, քանի դեռ դրանք առաջ տանող ԱՄՆ-ը կայուն վերահսկողություն ուներ Թուրքիայում: Բայց ահա հատկապես վերջին երկու տարիներին, այն բանից հետո, երբ ռուսական զինուժը տեղ գտավ Սիրիայում, Թուրքիայում ամերիկյան վերահսկողությունը աստիճանաբար նվազեց եւ հիմա գրեթե զրոյական մակարդակի է, թեեւ այդ ընթացքը կանխելու համար մինչեւ իսկ «գունավոր հեղափոխության» փորձ եղավ: Դրանից զատ, արագորեն ընթանում է ծովով դեպի Թուրքիա գնացող «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որի պարագայում Կենտրանական Ասիայից՝ Ադրբեջանով եւ Վրաստանով Թուրքիա ու Եվրոպա էներգակիրներ տեղափոխելուն վերաբերող գերթանկարժեք ծրագրերի մասին արդեն խոսող չկա: Եվ փոխարենը, ակտիվացման փուլում են ՌԴ-ից դեպի Իրան, եւ մոտ ժամանակներս էլ մեծ հավանականությամբ կսկսեն ակտիվանալ նաեւ Իրաք-Սիրիա ուղղությամբ  տնտեսական ծրագրերը: Ինչպես ցույց տվեց Սաուդյան Արաբիայի արքայի վերջերս տեղի ունեցած մոսկովյան պատմական այցը, ՌԴ-ն նաեւ արաբական աշխարհի ուղղությամբ տնտեսական հավակնություններ ունի: Եվ, վերջապես, օրակարգում է նաեւ «Մետաքսի ճանապարհը», որը եւս Իրան-ՌԴ անխափան կումունիկացիաներ է պահանջում: Ու պարզից էլ պարզ է, որ ղարաբաղյան խնդիրը, իր պայթյունավտանգությամբ, արդեն ոչ թե արեւելք-արեւմուտք, այլ արդեն հյուսիս-հարավ ուղղությամբ է առնվազն անցանկալի: Այսինքն, երբ ռուսականդի վանագիտությունը նախագահի մակարդակով արդեն իսկ զբաղված է հարավային ուղղությամբ՝ հետպատերազմյան սպասելիքներից բխող հիմքերի ստեղծմամբ, բնական է, որ չի շրջանցի նաեւ Արցախի թեման: Ու ինչքան էլ, որ ամսվա սկզբներին Թեհրանում կայացած Պուտին-Ռոհանի-Ալիեւ  եւ Սոչիի Պուտին-Էրդողան հանդիպումներից հետո Արցախի առնչությամբ պաշտոնական աղբյուրները գործնականում ոչինչ չասացին, մեկ է, քիչ չեն ազդակները, որ թեմային լուրջ անդրադարձ եղել է: Դրանից հետո արդեն Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ, հասկանալի է, հարցը չէր կարող օրակարգից դուրս մնալ:

Մեծ Բրիտանիան անկասկած դուրս է գալիս ԵՄ-ից. Մեյ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Այլ բան է, թե ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Հարցի պատասխանի նոտենալու համար վերադառնանք Սարգսյան-Պուտին հանդիպմանը: Այն, որ թեեւ այցն աշխատանքային էր, սակայն ՀՀ նախագահն արժանացավ ընդգծված կերպով բարձր մակարդակի ընդունելության, դժվար չէր տեսնել ինչպես Սարգսյան-Պուտին հանդիպման ջերմ երանգավորումից, այնպես էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ նախագահների համատեղ այցելությունից: Ու մասնավորապես ՌԴ նախագահի այն միտքը, թե. «Ռուսաստանին եւ Հայաստանին միավորում են իրապես դաշնակցային հարաբերություններ», թերեւս լուրջ մեսիջ էր Բաքվի եւ Անկարայի համար, առավելեւս՝ Պուտինի հետ ղարաբաղան թեման քննարկելու մասին Էրդողանի հայտնի «սպառնակլիքներից» ֆոնին: Առավել եւս, որ մի փոքր ավելի վաղ էլ Վ.Պեւտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի ձեւավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության հետ կապված էր ողջույնի խոսք հղել՝ հիշեցնելով թեմի ձեւավորման, այսինքն՝ նաեւ հայ-ռուսական հարաբերությունների հարյուրամյակների պատմության մասին: Եթե սրան ավելացնում ենք նաեւ հայ-ռուսական հարաբերությունների անցյալի եւ ներկայի մասին Ս.Սարգսյանի ոչ պակաս ջերմ արտահայտությունները, ապա տպավորությունն այն է, որ մասնավորապես Ղարաբաղի հետ կապված Հայաստանի համար ոչ ցանկալի անակնկալներ Պուտին-Էրդողան հանդիպումը չի առաջացրել:

Ընդ որում, ադրբեջանական աղբյուրները մինչ այս մի կողմից՝ մեծ հույսեր էին կապել Էրդողանի հետ: Մյուս կողմից, վստահ էին, որ դրան կնպաստի նաեւ այն, որ ԵՄ-ի հետ կնքվող համաձայնագիրը կփոխի Հայաստանի հենդեպ Մոսկվայի վերաբերմունքը: Մինչդեռ արդեն սկսել են խոսել, թե Էրդողանը Պուտինի հետ հանդիպմանը գերադասեց սեփական լոլիկը ռուսական շուկա հանելու հարցը: Միաժամանակ կա նաեւ այն մտահոգությունը, որ Հայաստանի հաջողվեց՝ պահելով ՌԴ-ի հետ հարաբերությունները, խուսափել հաեւ Եվրոպայի հետ հակասություններից: Այն դեպքում, երբ ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրայից երեկ հիշեցրեցին. «2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ կոնկրետ առաջարկներ արվեցին...»: Այսինքն, որ չնայած Բաքվի հույսերին, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումները մնում են օրակարգում: Եվ դա այն բանից հետո, երբ սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմների կիրառման մասին վերջերս խոսել էր նաեւ պետքարտուղար Թիլերսոնը:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թեհրանը պատասխանել է ԱՄԷ-ի հակաիրանական հայտարարություններին

Եվ ահա այս իրավիճակում էլ գալիք երկուշաբթի եւ երեքշաբթի Ադրբեջան  ու Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ասել, թե նա հակամարտության կարգավորման համար ինչ-որ նոր առաջարկներ է բերելու, անիմաստ կլիներ: Օրակարգում է միայն «X թվով շրջաններ՝ կարգավիճակի դիմաց» մեխանիզմը: Մյուս տարբերակները, թե ներկայիսստատուս-քվոն կարող է պայմանագրային տեսքստանալ կամ ադրբեջանական վարկածը, թե ամեն ինչ պետք է իրեն վերադառնա, գոնե այս բանակցությունների հանգուցալուծման տեսանկյունից իրավիճակում գործնական չէ: Ընդ որում, անգամ «X թվով շրջաններ՝ կարգավիճակի դիմաց» մեխանիզմն է արգելակվում, երբ բանը հասնում  է այն հարցին, թե երբ շրջանները եւ երբ՝ կարգավիճակը: Էրդողանը, թերեւս, հենց այդ հարցով էր փորձում միջամտել՝ Ադրբեջանին տալ շրջանները եւ անորոշ ժամանակով հետաձգել կարգավիճակի հարցը: Այդ տարբերակը Հայաստանի համար բացարձակ անընդունելի է, եւ զգացվում է, որ Մոսկվան եւս չի համաձայնվել: Միաժամանակ՝ հիմքեր չկան նաեւ ասել, որ Ադրբեջանը կգնա Հայաստանի համար եւս ցավոտ մյուս տարբերակին՝ շրջանների եւ կարգավիճակի հարցը լուծել մեկ փաթեթով: Վերջապես, ծանր վեճի հարց  է նաեւ շրջանների թվի հարցը:

Մի խոսքով ասել, թե Լավրովնի զորու է հրաշք գործել եւ փոխել Ադրբեջանի կամ Հայաստանի դիրքորոշումը, միամտություն կլիներ: Սակայն, եթե ՌԴ-ի համար կա տարածաշրջանում երաշխավորված կայությունյուն ունենալու, այն է՝ ամեն մի պատերազմական անակնկալը բացառելու խնդիր, դրան հասնելու ինչ-որ նոր մոտեցում պետք է առաջ քաշվի: Այդպիսի ելք կարող է  դառնալ բանակցային գործընթացի անորոշ ժամանակով սառեցումը: Այսինքն, եթե Բաքուն կուլուարներում խոսում է կարգավիճակի հարցով հետաձգված հանրաքվերից, թե իբր, հիմա չի կարող հրապարական համաձայնվել կարգավիճակի հետ, ապա նրա առաջ կարող է եւ պարտադրանք դրվել. այդ դեպքում տարածքների մասին եւս կխոսենք, երբ պատրաստ կլինես կարգավիճակի հարցի լուծմանը:

Հասկանալի է, նման ծայրահեղ տարբերակի հետ չհամաձայնվելու հարցում Բաքուն կարող է խնդիրներ ունենալ. եթե կիրառվնե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի նախատեսած սահմանային վերահսկողության մեխանիզմները, ապա Ադրբեջանը կորցնում է նաեւ սահմանային սրացման միջոցով բանակցային իրավիճակի վրա ազդելու խաղաքարտը: Գումարած դրան, երբ մեծ տարածաշրջանը գնում է դեպի պատերզազմի ավարտ, ամեն ինչի վրա թքել եւ Ղարաբաղում նոր պատերազմ սկսելն արդեն կարող է ծանրագույն հետեւանքներ ունենալ: Ասենք՝ անակնկալներից խուսափելու համար Մոսկվան պարզապես կարող է եւ խաղաղարար առաքելություն տեղակայել սահմանագծին: Այսինքն, եթե չլինի գոնե պայմանավորված կերպով հակամարտության լուծումը հետաձգելու տարբերակը, իրավիճակը կմնա բացառապես անվերջ ձգձգվող ապարդյուն բանակցությունների այս մակարդակում, որն Ադրբեջանին չի երաշխավորում անգամ մեկ շրջանի վերադարձ: 

Լավրովը Հայաստանում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. РИА

Ընդ որում այն, որ երեկ եւս, մինչ Մոսկվա՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մեկնելը, Մամեդյարովը եւս մեկ անգամ խոսեց ինտենսիվ եւ հաջող ընթացքով բանակցությունների մասին, իր հերթին է ակնարկում, որ Բաքուն լրջորեն զգուշանում է ձգձգումներից, որի պարագայում էլ ավելի ռեալ է դառնալու ստատուս-քվոյի պարտադրված սառեցման տարբերակը: Բայց դե բանակցույթուններն արագացնելու տարբերակն էլ մեկն է՝ շրջաններ՝ կարգավիճակի դիմաց փաթեթային սխեման: Եվ Լավրովն է, թերեւս, գալիս է ոչ թե նոր առաջարկներով, այլ՝ վերջնական պատասխան ստանալու համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА