ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկների դեմ բռնությունը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

17.11.2017 18:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկների դեմ բռնությունը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ. «ՀԺ»

Օրենքն ընդունվեց 56 կողմ, 2 դեմ, 26 ձեռնպահ ձայներով:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Խոսելով նախագծի տրամաբանությունից՝ նա տարակուսանք է հայտնել հնչած որոշ տեսակետների առնչությամբ, երբ բժշկի ծանր աշխատանքը համեմատվել է այլ մասնագիտությունների հետ: Նա մասնավորապես անդրադարձել է բժիշկների նկատմամբ իրականացված բռնություններին եւ նշել, որ հիվանդների հարազատները երբեմն լինում են հոգեբանական ծանր վիճակում, եւ երբեմն դուրս են գալիս թույլատրելի սահմաններից. «Սակայն դա չի նշանակում, որ կարելի է բժշկին կամ բուժաշխատողին ծեծել միայն այն պատճառով, որ երբ որեւէ բուժհաստատություն պետք է բժշկին ուղարկեր հիվանդի կանչով, եւ այդ պահին մեքենան զբաղված է եղել այլ հիվանդի կանչով, եւ երեւի բժիշկն ուշացել է: Եվ երբ բժշկին ծեծել են եւ նա մահացել է, դրանից հետո արդյոք ո?վ է զբաղվել այդ հիվանդով, որի համար կանչ էին տվել: Դուք մոռացել եք դեպքը Գյումրիում, երբ բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետեւ կանչը 5 րոպե ուշացել էր: Արդյոք բժիշկն էր մեղավոր»,- հարց է բարձրացրել ՀՀ ԱԺ նախագահը:

Նրա խոսքով, երբ առանձնացվում է այս կամ այն մասնագիտությունը, ոչ թե այդ մասնագետներին է արտոնություն տրվում, այլ հաշվի է առնվում, որ բուժաշխատողն աշխատում է ծանր պայմաններում ու ծանր իրավիճակում: «Երբ մարդիկ բժշկի մոտ գալիս են արդեն նյարդայնացած, երբ նա պետք է կարճ ժամանակում որոշում ընդունի եւ այնպիսի բուժում նշանակի, որպեսզի մարդու կյանքը փրկի: Այդ պահին, երբ նրան խանգարում են, բռնանում են, նրան թույլ չեն տալիս, որ զբաղվի իր պացիենտով: Ինչպե?ս մենք կարող ենք բժշկի մասնագիտությունը համեմատել պատշարի կամ տիեզերագնացի մասնագիտության հետ: Խնդրում եմ ճիշտ գնահատենք այս կամ այն մասնագետի անելիքն ու կարգավիճակը»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА