ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է աղմկում «Ծառուկյան դաշինքը»

15.11.2017 12:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ է աղմկում «Ծառուկյան դաշինքը»

Վերջին շրջանում պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր անվան դաշինքի հարաբերությունները, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, գնալով սրվելու են: Այս քառօրյան դեռ երեկվանից ցույց տվեց, որ այդ լարումը օրեցօր աճում է: Այսօր ԱԺ-ում բյուջեի քնարկման ժամանակ «Ծառուկյան դաշինքը» գնաց հերթական գրոհի եւ հավանաբար օրվա ընթացքում կառավարությունը դեռ շատ կոպիտ եւ տհաճ արտահայտություններ կլսի իր հասցեին: Զորօրինակ ԱԺ փոխնախագահ, պատգամավոր Միքայել Մեքումյանը ՀՀ ֆինանսների նախարար Ա. Արամյանին դիմեց կոպիտ արտահայտությամբ ասելով, որ նախարարի դուխը չի հերիքում ինչ-ինչ հարցերում եւ անցավ տնտեսագիտական իր հմտություններին դա ապացուցելու գործընթացին: Ի պատասխան դրան, կառավարությունը փորձում է ճնշել Ծառուկյանի բիզնեսները, մասնավորապես, դրա հետեւանքով փողոց էին դուրս եկել Ծառուկյանի տոնավաճառի առեւտրականները: Միարժամանակ «Ծառուկյան դաշինքը» ցույց է տալիս, որ իր խնդիրը զուտ Կարեն Կարապետյանի հետ է ու հակամարտությունը չի տարածվում ՀՀ նախագահի ու նրա անմիջական ղեկավարության ներքո գործող ոլորտների վրա: Այսպես, «Ծառուկյան դաշինքը» այսօր կողմ քվեարկեց «Զինապարտության մասին» օրենքի փոփոխություններին:

Իրավիճակը հիշեցնում է 2013-14թթ., երբ Գ. Ծառուկյանի թիմը անխնա քննադատում էր այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի արդյունքում վերջինս պաշտոնանկ արվեց եւ ուղարկվեց ԱՄՆ՝ դեսպան, իսկ նրա տեղը զբաղեցրեց Ծառուկյան թիմին մոտ կանգնած Հովիկ Աբրահամյանը: 

Ըստ որոշ դիտարկումների Կարեն Կարապետյանի դեմ Գագիկ Ծառուկյանի ճնշումը գնալով էլ ավելի է մեծանալու, իր բարձրակետին հասնելու՝ 2018-թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին: Դրան զուգահեռ Կարապետյանի կառավարությունը դեռեւս որեւէ շոշափելի արդյունքների չի հասել եւ իր տված խոստումները չի կատարել: Երկրի տնտեական վիճակը շարունակվում է մնալ այնպիսին, ինչպես բնութագրեց նույն Կ. Կարապետյանը իր պաշտոնը զբաղեցնելու ժամանակ՝ «վատ է, շատ վատ»: Դժվար թե մինչեւ 2018-ի գարուն Կ. Կարապետյանին կհաջողվի կտրուկ բարելավել վիճակը Հայաստանի տնտեսության մեջ եւ կարելի է ենթադրել, որ նա կկրկնի Տիգրան Սարգսյանի ճանապարհը: Իսկ այն, որ ներկայիս վարչապետը համառորեն շարունակում է պնդել, որ պատրաստ է եւ ցանկանում է մոտ ապագայում կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ըստ որոշ դիտորդների էլ ավելի է բարդացնում Կարեն Կարապետյանի վիճակը: 

Շատ հավանական է, որ գարնանը ձեւավորվելիք նոր կառավարության մեջ Կ. Կարապետյանի կադրերին կփոխարինեն ծառուկյանական կադրերը: Ընդ որում, պարտաիր չէ, որ Ծառուկյանի թիմը մտնի կոալիցիայի մեջ: Նոր կառավարությունում հանրապետականների ու ծառուկյանականների դաշինքը կարող է ձեւակերպվել որպես «ժողովրդավարության ճիչ» եւ ընդդիմությանն էլ ավելի մեծ հնարավորությունների տրամադրում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА