ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող երեխան ունեցել է վառ երեւակայություն

15.11.2017 12:02 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող երեխան ունեցել է վառ երեւակայություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերջերս Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան հ.20 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, նշեց, ի սկզբանե սխալ տեղեկատվություն է տարածվել, քանի որ դպրոցի տնօրենի հետ անձամբ է խոսել եւ պարզել, որ երեխայի թարթիչները կտրել են ոչ թե դասընկերներն, այս երեխան. «Խնդիրը բացահայատելու համար, այն մեզ տարավ բոլորովին այլ տեղ: Ես մամուլից տեղեկացա , որ նման դեպք է տեղի ունեցել: Անմիջապես կապ հաստատեցի դպրոցի տնօրենի հետ, պարզվեց , որ երեխան դպրոց է եկել սեպտեմբերի 15-ից, ի դեպ, Ջոնի Կիրակոսյանի անվան դպրոցը ներառական կրթություն ապահովող լավագույն դպրոցներից մեկն է: Տնօրենը տեղեկացրեց, որ երեխայի հետ որոշ ժամանակ աշխատելուց հետո,  ուսուցիչները, սոցմանկավարժը պարզել են , որ նա ունի յուրահատուկ վերաբերմունք պահանջող բնավորություն: Երեխան շատ վառ երեւակայություն է ունեցել, ասել է ձեռքիս մեջ ռումբ կա հիմա կպայթեցնեմ: Նա նաեւ սոցմանկավարժին ասել է, թե թարթիչներս կտրել եմ»,-փաստեց Ռ. Մուրադյանը եւ ընդգծեց, որ սոցմանկավարժն այս ամենի մասին տեղյակ է պահել տնօրենին, իսկ վերջինս էլ դպրոց է կանչել երեխայի հայրիկին: Այնուհետեւ պարզվել է, որ երեխայի ծնողների միջեւ կա տարաձայնություններ. «Ստեղծվել է անհասկանալի իրավիճակ, որի արդյունում տեսնում ենք նման պատկեր: Իրական պատկերը պարզելու համար, այժմ աշխատում է ոստիկանությունը: Իհարկե, դատապարտելի է, եթե դպրոցներում նման դեպքեր են գրանցվում, բայց, եթե նման բան չկա ու տեղեկություն է տարածվում` ավելի դատապարտելի է»,-շեշտեց Ռ. Մուրադյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հունաստանի եւ Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը հայտնել էր, որ Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА