ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիտալինայի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Ջիգարխանյանի կորած անձնագիրը

15.11.2017 11:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վիտալինայի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Ջիգարխանյանի կորած անձնագիրը

ԽՍՀՄ ժողվորդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տունը խուզարկելու արդյունքում հայտնաբերվել է դերասանի` ավելի վաղ կորած անձնագիրն ու բժշկական թղթերը: Ria Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Իրինա Մազուրը:

«Խուզարկման ժամանակ իրավապահները նաև առգրավել են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի՝ ինձ տրամադրված լիազորագիրը, ինչը զրկում է նրան պաշտպանության իրավունքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

Նշվում է նաև, որ իրավապահները Մազուրից առգրավել են Ջիգարխանյանի կտակը, որը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Վրաստան մեկնելուց առաջ տվել էր իր վստահված անձին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА