ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի. Քրեական նոր օրենսգրքում «կեղտոտ» հոդվածներ են դրել. «Ժամանակ»

15.11.2017 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի. Քրեական նոր օրենսգրքում «կեղտոտ» հոդվածներ են դրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն:

«Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց արդեն Քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը մտցրել է, որ նրանց դեմ խոսողները կպատժվեն։ Այսինքն՝ դրվել է փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության վրա։

Սա ամբողջը մի ծրագիր է, որը համամարդկային դժբախտության ծրագիր է։ Այն իր մեջ ընդգրկում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, միասեռականների ազատությունները օրենքով, պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստումները, նույնականացման քարտերը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ստամբոլցյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА