ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անջելինա Ջոլին լրջորեն անհանգստացած է իր առողջությամբ. ԶԼՄ-ներ

15.11.2017 11:11 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Անջելինա Ջոլին լրջորեն անհանգստացած է իր առողջությամբ. ԶԼՄ-ներ

Բրեդ Փիթից բաժանումից հետո Անջելինա Ջոլիի արտաքին տեսքը մտահոգում է դերասանուհու երկրպագուներին: Այս մասին հայտնում է ELLE-ն:

Ներքին աղբյուրների տեղեկությամբ՝ բաժանությունը մեծապես խաթարել է 42-ամյա դերասանուհու առողջությունը. լուրջ սթրես ապրելով՝ դերասանուհին կարող էր մի քանի օր հրաժարվել սննդից կամ աննշան քանակի սնունդ օգտագործել: «Անջելինայի համար կարևոր է, որ կողքին լինի մարդ, ով կօգնի վերահսկել նրա սննդակարգը: Նախկինում այդ դերը Բրեդն էր կատարում, միայն նա կարող էր ձգձգվող ընկճախտի շրջանում նրան համոզել դուրս գալ սենյակից՝ ուտելու համար»,- ասել է Ջոլիի ընտանիքին մոտ աղբյուրը:

Բաժանության ընթացքում Ջոլին նիհարել է մինչև կրիտիկական 38 կիլոգրամ և միայն գարնանն է սկսել աստիճանաբար ուշքի գալ: Դերասանուհին վճռական է տրամադրված, մտադիր է լրջորեն զբաղվել իր առողջությամբ, առավելապես հանուն 5 երեխաների, ովքեր դատարանի որոշմամբ մնացել են նրա հետ ապրելու, ոչ թե Բրեդ Փիթի: Առաջին հերթին 42-ամյա դերասանուհին իր սնդակարգն ավելի պարբերական և հավասարակշռված է դարձրել: Ջոլին մտադիր է առավոտները յոգայով զբաղվել անհատական մարզչի հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА