ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացիները ցանկանում են կառուցել քաղաքականությունից զերծ լողացող քաղաք

15.11.2017 10:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկացիները ցանկանում են կառուցել քաղաքականությունից զերծ լողացող քաղաք

Ծովային ճարտարագիտության ինստիտուտի ու Ֆրանսիական Պոլինեզիայի կառավարության միջև համաձայնագիրը թույլ կտա կառուցել կղզի-պետությունների ցանց, որոնք կհամարվեն անկախ։

Առաջին լողացող քաղաքը պատրաստվում են սկսել կառուցել 2020 թվականին, Խաղաղ օվկիանոսում՝ Թայիթի կղզուց ոչ հեռու, հայտնում է Daily Mail-ը։

Քաղաքների կառուցման նախագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում։

Նախագիծը ֆինանսավորել համաձայնել է Paypal-ի հիմադիր Փիթեր Թիլը։

Մասնագետները կարծում են լողացող քաղաքների ստեղծումը թույլ կտա փորձել պետական կառավարման նոր ձևեր։

Քաղաքը, որտեղ կկարողանա ապրել մոտ 250-300 բնակիչ, կարժենա մոտ 167 մլն դոլար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА