ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոնք են մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառներ. «Ժողովուրդ»

15.11.2017 09:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Որոնք են մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառների մասին խոսելիս ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել էր մեծ քանակությամբ արտահանումը: Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մսի թանկացման պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում խոտի գնի բարձրացումն է:

«Ճիշտ է՝ նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի արտահանման ծավալները ավելացել են, բայց սա չէր կարող բերել մսի գնի բարձրացմանը: Դա այն անասնագլխաքանակը չէ, որ կարող էր էականորեն ազդել մսի գնի վրա: Գուցե որոշակի չափով, չնչին, բայց ոչ 20-30 տոկոսով: Բայց այս պահի դրությամբ մսի շուկայում կա կայունացում, գնի աճը կանգնել է»,- ասել է նա։

Առավել մանրամասն օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА