ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոչ եմ անում պատկան մարմիններին զբաղվել Սորոսի հիմնադրամի գործունեությամբ». Ա. Ղուկասյան

15.11.2017 02:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կոչ եմ անում պատկան մարմիններին զբաղվել Սորոսի հիմնադրամի գործունեությամբ». Ա. Ղուկասյան

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ կոչով դիմել է պատկան մարմիններին՝ անդրադառնալով Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությանը: Փորձագետը մասնավորապես շեշտել է, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստանն» արդեն երկար տարիներ գործում է մեր երկրում եւ ապակառուցողական գործունեություն է ծավալում. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջին 3-4 տարիների ընթացքում Սորոսը 5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանի տասնյակ ՀԿ-ներին, որոնք ուղղված են եղել գենդերային հավասարության, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության եւ զանազան հակահայկական օրինագծերի լոբբինգին: Արդյունքում մենք այսօր հենց այս հիմնադրամի ջանքերի շնորհիվ քննարկում ենք ընտանեկան բռնության կանխարգելման եւ խտրականության մասին օրենքները: Վերջերս հաքերների կողմից հրապարակվեց գաղտնի փաստաթուղթ, որն ապացուցում էր, որ Եվրախորհրդարանի 226 պատգամավորներ ֆինանսավորվում են Սորոսի կողմից եւ իր շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս (https://vz.ru/world/2017/11/3/893647.print.html): Կարելի է ենթադրել, որ հայկական քաղաքական էլիտայում նույնպես կան նման չինովնիկներ, որոնք կազմում են վեցերորդ շարասյունը եւ արտաքին պատվեր են կատարում»:

Ա. Ղուկասյանը նաեւ հիշեցնում է, որ «Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան» պաշտոնական կայքէջից հայտնի դարձավ, որ երկու հայկական ՀԿ (Հանրային օրակարգ, Ռեգիոն) «Ազգ-բանակ» հայեցակարգը ուսումնասիրելու նպատակով ստացել են 20000 եւ 19730 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհներ. «Հկ-ներից մեկը քննադատաբար մոտենալով հայեցակարգին` պետք է ստեղծեր ֆոկուս խմբեր ուսանողների շրջանում եւ արդյունքում հիմնավորեր այն փաստը, որ Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունն առանց հետագա միլիտարիզացիայի, իսկ մյուսը պետք է անցկացներ հայկական մամուլի մոնիտորինգ եւ պարզեր, թե ինչպես է լուսաբանվում վերը նշված հայեցակարգը: Հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի ամերիկացի միլիարդատեր Սորոսը մեր երկրի անվտանգության եւև բանակի հետ: Չգիտեմ, թե որքանով են վերը նշված դրամաշնորհները խթանել ուսանողության մեջ տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց այն, որ օտարերկրյա հիմնադրամները ընդհանրապես իրավունք ունեն նման հարցերվ զբաղվել մեր երկրում, անընդունելի է»:

Եզրափակելով խոսքը՝  «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետը նշել է. «Կոչ եմ անում պատկան մարմիններին զբաղվել այս երկու դրամաշնորհների հարցով եւ ընդհանրապես Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությամբ: Ակնհայտ է, որ խոսքը գնում է երկրի ներքին գործերին խառնվելուն եւ այս անգամ ՀՀ անվտանգության տեսանկյունից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА