ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ունենալու ենք սոցիալական լուրջ, պայթուցիկ վիճակ». Արարատ Զուրաբյան

14.11.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ունենալու ենք սոցիալական լուրջ, պայթուցիկ վիճակ». Արարատ Զուրաբյան

Առաջիկա օրերին խորհրդարանի հաստատմանն է ներկայացվելու 2018 թվականի բյուջեի նախագիծը, որի ծախսային գլխավոր առանձնահատկությունը որոշ ուղղություններով ծախսերի կտրուկ նվազումն է, մասնավորապես` էականորեն կրճատվել են կրթության եւ առողջապահության ոլորտների հատկացումները: Թե արդյոք այն իր ազդեցությունը չի ունենա բնակչության կենսամակարդակի եւ հանրային կյանքի որակի բարելավման ցուցանիշների վրա, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ: Նրա կարծիքով` ցանկացած կրճատման մասին խոսելիս երկու հանգամանք պետք է հաշվի առնել:

– Նախեւառաջ կլինեն առանձին ոլորտներ կամ հատվածներ, որտեղ կլինի ուռճացում, եւ կարող է արդարացվել կրճատումը: Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել ամենակարեւոր բաղադրիչը, որը մեզ մոտ երբեք հաշվի չի առնվում` սոցիալականը: Ի վերջո, այդ մարդիկ այնպես էլ չէ, որ ինչ-որ հսկայական աշխատավարձ էին ստանում, բայց գոնե այդ մի քանի կոպեկով կարողանում էին իրենց հանապազօրյա հացը վաստակել եւ ապրում էին Հայաստանի Հանրապետությունում: Այնպես որ, ցանկացած կրճատում, օպտիմալացում պետք է լինի շատ տրամաբանական: Եվ ամենակարեւորը` եթե պետությունը գնում է կրճատումների ուղիով, պարտավոր է այդ մարդկանց համար գտնել հնարավորություն` ինչ-որ այլ աշխատանք ստանալու: Եթե այդ ճանապարհով մենք չընթանանք, ապա ունենալու ենք սոցիալական լուրջ, պայթուցիկ վիճակ եւ որեւէ ձեւով չենք նպաստելու, որպեսզի դադարի արտագաղթը: Իսկ այս առումով, կարծում եմ, խնդիրը շատ լուրջ է, բարդ է եւ ցավալի:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА