ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը Վանաձորի թնջուկի «Ելքը» դեռ չի գտել

14.11.2017 20:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլ Փաշինյանը Վանաձորի թնջուկի «Ելքը» դեռ չի գտել

Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ որոշումը: Որոշման համաձայն` Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են: Ըստ այդմ` Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչեւ 2018թ. մարտի 31-ը: Իսկ թե ինչ է սպասվում մարտի 31-ից հետո` դեռ պարզ չէ: Զարմանալիորեն, ՍԴ որոշմամբ` ոգեւորված չեն հաղթանակ արձանագրած «Ելք»-ականները: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության նախագահ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, բավական իմիջիայլոց ասաց, որ դեռ չեն քննարկել անելիքների մասին: Իսկ թե արդյոք կպահանջեն Վանաձորի նոր քաղաքապետի ընտրություն, Ն. Փաշինյանը պատասխանելու փոխարեն, ընկավ մտքերի գիրկը: 
Ինչեւէ, ակնհայտ է, որ անորոշ իրավիճակ է ստեղծել, եւ նույնիսկ «Ելքում» չէին նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից այսպիսի որոշում: Չէ որ ավելի հեշտ էր չաշխատել եւ բողոքել անարդարությունից, քան մարտի 31-ից հետո` ստիպված լինել լծվել աշխատանքի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА