ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

14.11.2017 18:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան դեմ է, որ քրդերը մասնակցեն Սիրիայի հարցով կոնգրեսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռուսաստան մեկնած երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանում տեղի ունենալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության»  կոնգրեսի մասին:

Միջանկյալ նշենք, որ  Ռուսաստանը այդ կոնգրեսին ցանկանում էր հրավիրել Սիրիայի քրդերին, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ լարված են: Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել դրան: 

«Ռաքքայի օպերացիան ցույց տվեց, որ YPG (Սիրիայի քրդական ուժեր) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև ոչ մի տարբերություն չկա: Նրանք իրենց ձեռքերում պահում էին Օջալանի լուսանկարով պաստառներ: Սիրիայի իրական ընդդիմության մեջ չպետք է ներառվեն ահաբեկչական կազմակերպությունները: PKK-ն և PYD-ն բոլոր քրդերին չեն ներկայացնում: Դրանք միայն փոքրամասնություն են՝ իրենց գաղափարախոսությամբ: Կան այլ քրդական խմբեր և մենք դրանք ներկայացրեցինք Ռուսաստանին », - եզրափակել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ  կոնգրեսի անցկացման օրը հնարավոր է փոխվի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերին համարում են ահաբեկչական կազմակերպություններ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА