ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս պատվաստումը փչացնելու գործընթացի մաս է կազմում». Ռուբեն Բարենց

14.11.2017 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Այս պատվաստումը փչացնելու գործընթացի մաս է կազմում». Ռուբեն Բարենց

Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում ընդունեց, ըստ որի, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից սկսած կներդրվի մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստման գործընթացը: Պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում` 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով: Հաշվի առնելով այն, որ հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կան` վերոնշյալ պատվաստանյութի հետ կապված, ավելին` նույնիսկ տեսակետ կա, որ «Գարդասիլը» պատվաստում են HPV (Human Papilloma Virus) վեներական հիվանդությունը կանխելու, այլ ոչ քաղցկեղի դեմ պայքարելու համար, «Իրավունքը» պարզեց Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ տեսակետը:

– Շատ բացասական եմ վերաբերվում: Սա դետրոնիզացիայի գործընթացի մաս է կազմում (դետրոնիզացիա լատիներեն նշանակում է փչացնել): Խնդիրն այն է, որ աղջկա մեջ պետք է ձեւավորվի մայրականը, այլ ոչ թե ֆիզիոլոգիականը: Աղջկա մեջ պետք է դաստիարակել մայր լինելը, այլ ոչ թե ֆիզիոլոգիական գործընթացը, որը դնում են խնդրի կենտրոնում: Այս խնդիրները երկրորդային են, այլ ոչ առաջնային: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ռ. Բարենցի քաղաքագիտական դիտարկումները` ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, կներկայացնենք առաջիկայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА