ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտանեկան բռնության մասին օրինագծի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ

14.11.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ընտանեկան բռնության մասին օրինագծի վերջնական տեքստը դեռ պատրաստ չէ

ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում, չնայած հանրային լայն ընդվզմանը եւ փորձագիտական շրջանակների փաստարկմանը, որ այն հակասահմանադրական է եւ հակաընտանեկան: Այդուհանդերձ, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում դեռեւս շաբաթներ առաջ վստահեցրել էր, որ նախագիծը որոշակի փոփոխության է ենթարկվելու: Իսկ թե, վերջիվերջո, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել այն, եւ արդյոք դրանք այնքան բեկումնային են, որ էականորեն ազդել են օրինագծի որակի վրա, երբ հենց Դ. Հարությունյանը նաեւ պնդում էր, որ սկզբունքային հարցերում նախագիծը փոփոխությունների  չի ենթարկվելու, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ: Սակայն, ինչպես միշտ, Հ. Թովմասյանը տվեց խուսափողական պատասխան, այդ թվում թաքցնելով նաեւ իր տեսակետը` թե՛ որպես իրավաբան ու հանձնաժողովի նախագահ, թե՛ որպես պատգամավոր ու ընտանիքի հայր:

– Իհարկե, տեղյակ եմ, թե ինչ փոփոխություններ են կատարվում, քանի որ այդ աշխատանքային խմբում եմ, բայց քննարկումները դեռեւս ընթանում են: Իսկ երբ ասում եմ` դեռ քննարկումներ են ընթանում, նշանակում է, որ դեռեւս չեմ կարող որեւէ բան ասել: Կքննարկենք, վերջնական տեքստը կլինի, կտեսնեք: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА