ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը»

14.11.2017 16:05 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը»

 

Հեղինակ՝ Գագիկ Համբարյան

Աբրահամ Ռուսոյին ցանկացել է սպանել Թելման Իսմայիլովը

Ռուսաստանում Ադրբեջանի շահերի գլխավոր լոբբիստ,հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություններ պատվիրելու մեջ...Կասկածներ կան,որ 2006 թ-ին օգոստոսի 19-ին հայտնի երգչի վրա կատարված մահափորձի պատվիրատուն ևս Թելման Իսմայիլովն է...
Հիշեցնեմ,որ Իսմայիլովին պատկանող "АСТ" խումբը ժամանակին զբաղվում էր նորաթուխ երաժիշտների բացահայտմամբ և նրանց ճանաչելիությունն ապահովելով... Նրանց թվում էր նաև Աբրահամ Ռուսոն,ով բավական հաջողված երաժշտական կարիերա ապահովեց...Սակայն 2006 թ-ի օգոստոսին,երբ Ռուսոյի դեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցավ մահափորձ,նա ապաքինվելուց հետո շատ արագ լքեց ՌԴ-ն,հայտնվեց Երևանում,որտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ...Իր հարցազրույցներում մեկում Ռուսոն հատուկ շեշտել էր,որ մահափորձի հետևում կանգնած է Թելման Իսմայիլովը,որի արդյունքում մեծ սկանդալ բարձրացավ...Ռուսաստանյան հայտնի երգիչները և պրոդյուսերները Իսմայիլովին պաշտպանող հարցազրույցներ էին տալիս՝մեղադրելով Ռուսոյին անշնորհակալ լինելու և գողությունների մեջ...
Սակայն այժմ,մահափորձից 10 տարի անց ՌԴ դատախազությունը նույնաբովանդակ մեղադրանքներով է հանդես գալիս Թելման Իսմայիլովի դեմ...ՌԴ դատախազությունը կասկածներ ունի,որ Թելման Իսմայիլովի պատվերով սպանվել է Ֆիզիկուլտուրայի Պետական Համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինը,Մոսկվայի քաղաքպետարանի հողօգտագործման բաժնի բարփրաստիճան պաշտոնյաներից մեկը և այլն...
Հ.Գ.Ի դեպ,ըստ վարկածներից մեկի Թելման Իսմայիլովին բացարձակ դուր չի եկել Ռուսոյի այն խոստովանությունը,որ նա հայկական արմատներ ունի,որը և դարձել է մահափորձի պատճառ...

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА