ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը մտադրություն չունի դուրս գալու Սիրիայից

14.11.2017 15:29 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը մտադրություն չունի դուրս գալու Սիրիայից

ԱՄՆ զինվորականները մնալու են Սիրիայում` չնայած ԻՊ-ի ահաբեկիչների ոչնչացմանը: Նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:

«Մտադիր չենք նախքան ժնևյան բանակցությունների արդյունավորվելը, դուրս գալ Սիրիայից»,- ասել է նա:

Բրիտանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ Ռաքքան ահաբեկիչներից հետ վերցնելու շեմին, երբ 250 ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ շրջափակված էին Դիմադրության ուժերի կողմից, նրանց հաջողվեց փախուստի դիմել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող աշխարհազորայինների հետ գաղտնի գործարքի մեջ մտնելու արդյունքում:

Շուտով Ռաքքան կատարելապես ազատագրվելու է թաքֆիրական ահաբեկիչներից: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА