ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

14.11.2017 15:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ստամբուլում անհայտ անձինք կրակ են բացել քրդամետ կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Անհայտ անձիք հրազենային կրակ են բացել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) Ստամբուլի Էսենլեր շրջանի գրասենյակի ուղղությամբ:

Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ գիշերային ժամերին:  Նշվում է, որ հարձակման պահին ներսում մարդ չի եղել, վնասվել են միայն շենքի ապակիներն ու պատերը:

Նշենք, որ նոյեմբերի սկզբին էլ հարձակման թիրախ էր դարձել քրդամետ կուսակցության Օսմանիյե քաղաքի գրասենյալը: Մի խումբ անձիք ռասիստական կարգախոսների ուղեկցությամբ կոտրել էին շենքի ապակիները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА