ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա քննադատություն չէ, այլ ցինիզմի դրսեւորման հերթական օրինակ». Արտակ Զաքարյանը` Նիկոլ Փաշինյանին

14.11.2017 14:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 «Սա քննադատություն չէ, այլ ցինիզմի դրսեւորման հերթական օրինակ». Արտակ Զաքարյանը` Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում հերթական անգամ քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քննադատական խոսքեր հնչեցրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հասցեին, նշելով, որ պաշտպանության նախարարն իր ամբողջ կյանքն անցկացրել է տարբեր պաշտոնյանների ընդունարաններում: 
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ Ն. Փաշինյանի ելույթը որակեց ոչ թե քննադատություն, այլ ցինիզմ. «Սա քննադատություն չէ, այլ  ցինիզմի դրսեւորման հերթական օրինակ»,-ասաց Ա. Զաքարյանը եւ նկատեց, որ Վիգեն Սարգսյանը ծառայել է պաշտպանության նախարարությունում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА