ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կոչ եմ անում պատասխանտվության երկրի ապագայի հանդեպ». Հ. Բաբուխանյանը՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին

14.11.2017 13:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Կոչ եմ անում պատասխանտվության երկրի ապագայի հանդեպ». Հ. Բաբուխանյանը՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին

Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը: Ելույթով հանդես եկավ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ում ելույթը ԱԺ ամբիոնից ավելի շատ հիշեցրեց ահազանգ. 

««Մի ազգ, մի բանակը» պլակատ չի, կենսակերպ է». Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)

«Երբ հարցը վերաբերում է մեր երկրի կարեւորագույն ինստիտուտներին, պետք է ապահովագրված լինենք, որ այդ բանավեճը, որը տեղի կունենա մեր երկրում, զերծ կմնա օտարերկրյա միջամտություններից: Մեզ հասած տեղեկություններով, «Հանրային օրակարգ» ՀԿ-ն վերջերս Սորոսի հիմնադրամից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի եւ վարկաբեկի «Ազգ-բանակ» մեր համար կարեւոր եւ մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը: Մի քանի օրվա մեջ է ստացվել այդ դրամաշնորհը, այն դեպքում, երբ առհասարակ դրամաշնորհ ստանում են 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամանակահատվածում: Իսկ այս դեպքում՝ դիմում գրելը եւ գրանտ ստանալը տեւել է բառացիորեն մի քանի օր:Դրամաշնորհի պահանջների մեջ է դրված, որպեսզի համալասրանների ուսանողների միջեւ կազմակերպվի նախ քննադատության գործընթացը, այնուհետ կազմակերպեն ֆոկուս խմբեր, ձեւովորվեն դրանց շուրջ ինչ-ինչ երեւույթներ: Այնպես որ, այն ինչ տեսնում ենք այսօր ազդեցության տակ է Սորոս-չարիք կոչվող երեւույթի: Սորոսի գործունեությունը ոչ միայն դատապարտվել եւ արգելվել է ՌԴ-ում եւ մի շարք այլ երկրնեւոմ, այլեւ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի կողմից: Ուղակիորեն թիրախավորվել է երկրների ինքնիշխանության դեմ պայքարող մի համակարգ: Երբ, ես քննադատում էի ՀԿ-ների մասին օրենքը, որ օտարերկրյա գրանտ ստացող ՀԿ-ները փաստորեն զերծ են մնում որեւէ ստուգումից, թե ով է տվել եւ ինչ նպատակով գրանտը, ով է ծախսում, իսկ մեր օրենքը ասում է, որ մեր տեղական ՀԿ-ները, որոնք ստանում են տեղական դրամաշնորհներ, դրանք պետք է ստուգվեն աուդիտով եւ ամեն ձեւով: Իսկ դրսից ստացված գրանտների հետ պետությունը որեւէ գործ չի կարող ունենալ:

Ես կոչ եմ անում պատասխանտվության երկրի ապագայի հանդեպ»: 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА