ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թողարկվել է պատմության մեջ առաջին հիջաբով Բարբի տիկնիկը

14.11.2017 12:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թողարկվել է պատմության մեջ առաջին հիջաբով Բարբի տիկնիկը

Սկսելով առավոտը Քիմ Քարդաշյանի ու Դոնալդ Թրամփի մասին նորություններով՝ սահուն անցնում ենք մյուս լուրերին, որոնք մեզ հետաքրքրել են արեւմտյան պարբերականների աշխարհիկ լրահոսում։ Եվ այսպես, բրիտանական The Independentպարբերականը պատմում է պատմության մեջ առաջին՝ հիջաբով Բարբի տիկնիկի մասին, որը թողարկել է Mattel ընկերությունը Barbie Shero շարքի շրջանակում։

Նորույթի նախատիպն է դարձել Ռիոյում անցած տարվա Օլիմպիադայում ելույթ ունեցող 31-ամյա ամերիկացի սուսերամարտիկ Իբտիհաջ Մուհամադը (աղջիկն Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին ամերիկուհին էր, որը հիջաբով է ելույթ ունեցել)։

Տիկնիկը ոչ միայն Իբտիհաջի հանդերձանքն է նմանակում , այլեւ նրա շպարը՝ ընդգծված աչքերով։ Հենց նման շպարով էր Իբտիհաջը ելույթ ունեցել Բրազիլիայում օլիմպիական մրցումների ժամանակ։

«Շնորհակալություն @Mattel-ին , որ ինձ են ընտրել որպես @Barbie Shero ընտանիքի նոր անդամ։ Տիկնիկների այս շարքի նպատակն է ներկայացնել այն կանանց, որոնք խախտում են սահմանները ու ոգեշնչում են աղջիկների հաջորդ սերունդներին։ Հպարտ եմ, որ աղջիկները հիմա կկարողանան խաղալ Բարբիով, որը հիջաբ է կրում։ Ւրականացավ իմ մանկության երազանքը»,- մեկնաբանել է այս համագործակցության արդյունքը Մուհամադը։

Ավելի վաղ այս հավաքածուի խաղալիքների համար նախատիպեր էին դարձել Էշլի Գրեմը, Զենդայան, Քրիսթին Չենոուեթը, Գաբրիել Դուգլասը, Էմմի Ռոսսումը, Տրիշա Երվուդը ու այլ կանայք։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА