ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպայում մինչև հիմա խոշտանգումները հաղթահարված չեն. Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար

14.11.2017 12:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրոպայում մինչև հիմա խոշտանգումները հաղթահարված չեն. Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար

Պետական կառույցների ներկայացուցիչների կողմից կամ նրանց լուռ համաձայնությամբ ձերբակալվածների խոշտանգումների խնդիրը մինչև հիմա լուծված չէ Եվրոպայում: Այս մասին Kommersant-ին տված հարցազրույցում ասել է Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Հերալդ Սթաբերոքը: «Եվրոպայում լրիվ տարբեր իրավիճակներ են: Երկար ժամանակ մենք մտածում էինք, որ խոշտանգումների խնդիրն էականորեն հաղթահարված է: Բայց ի վերջո պարզվեց՝ այդպես չէ»,- ասել է նա: Սթաբերոքի խոսքով՝ խոշտանգումների առանձին դեպքեր կան նույնիսկ Շվեյցարիայում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն: Նա նշել է, որ ներկայումս Եվրոպայում «աճում է պոպուլիզմը»: «Մի ժամանակ խնդիր կար, երբ եվրոպական երկրները շատ թեժ կերպով քննարկում էին միգրացիան և փախստականներին հետ արտաքսելու հարցը, որտեղ նրանց կտտանքներ էին սպառնում: Այսօր Եվրոպայում քննարկվում է Աֆրիկայից փախստականների Եվրոպական երկրներ գալու արգելքը: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Եվրոպան խոշտանգումների մասնակից չէ՞»,- ասել է Սթաբերոքը: Նա հավելել է, որ հակամիգրացիոն և հակաահաբեկչական քննարկումներ, որոնք վնասում են մարու իրավունքներին, դիտվում են ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի այլ երկրներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА