ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է 10 ֆունտ թղթադրամը

14.11.2017 12:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է 10 ֆունտ թղթադրամը

Անգլիայի բանկը շրջանառությունից հանում է հին դիզայնով 10 ֆունտ սթերլինգ թղթադրամը,- հայտնում է Sky News-ը: Բնագետ Չարլզ Դարվինի պատկերով թղթադրամը շրջանառության մեջ էր դրվել 2000 թվականին, սակայն 2017-ի սեպտեմբերի 14-ից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել նաեւ գրող Ջեյն Օսթինի պատկերով պոլիմերային դրամը: Նշվում է, որ նոր դրամն ավելի կայուն է մաշվելու նկատմամբ, ինչպես նաեւ շրջանառելիս անվտանգ է: Բանկը թղթադրամի շրջանառությունը կդադարեցնի 2018-ի մարտի 1-ից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА