ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ ԱՆ-ն չի բացառում Քլինթոնի դեմ ուրանի գործարքով հետաքննությունը

14.11.2017 11:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ԱՆ-ն չի բացառում Քլինթոնի դեմ ուրանի գործարքով հետաքննությունը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չի բացառում Հիլարի Քլինթոնի եւ նրա հիմնադրամի դեմ Ռուսաստանի հետ, այսպես կոչված, ուրանի գործարքով հետաքննությունը, հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղարկած նախարարության նամակը:

«Գլխավոր դատախազը (ԱՆ ղեկավար Ջեֆ Սեշնս) կարգադրել է, որ բարձրաստիճան դատախազները մի շարք հարցեր պարզաբանեն, որոնք նշված են ձեր նամակում»,- նշված է Կոնգրեսում հանրապետականներին հղած ԱՆ պատասխանում, որոնք պահանջել են քննել Քլինթոն ընտանիքի հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաեւ Uranium One ընկերության գնման գործարքները «Ռոսատոմի» կառույցների հետ:

Նախարարությունից ընդգծել են, որ սա չի նշնակում հետաքննության մեկնարկի հաստատում: Դրա հետ մեկտեղ, հեռուստաալիքի տեղեկություններով, չի բացառվում Քլինթոնի գործունեության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումը:

Հանրապետականները կասկածում են, որ Բարաք Օբամայի վարչակազմը չի սկսել քննել գործարքը կնքելիս ենթադրվող կոռուպցիան: Քլինթոնին մեղադրել են, որ նա կարող էր Ռուսաստանի ազդեցության տակ լինել նվիրատվության պատճառով, որը նրա հիմնադրամը ստացել է Uranium One-ի հիմնադիր Ֆրենք Ջուսթրայից: Ջուսթրան ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին նվիրաբերել է ավելի քան 31 մլն դոլար, երբ նրա հետ այցելել է Ղազախստան եւ այնտեղ հաղթել է ուրանի հանքի մշակման մրցույթում:

Դրանից բացի, 2008-2010 թվականներին Uranium One-ը Քլինթոններին է նվիրաբերել ընդհանուր առմամբ 8,65 մլն դոլար: Վերջապես, 2010 թվականին Բիլ Քլինթոնը  անհայտ «ռուսական ներդրումային բանկից» 500 հազար դոլար է ստացել Մոսկվայում ելույթի համար: Լրատվամիջոցների տեղեկությոններով՝ բանկը սպասարկել է Uranium One-ի եւ «Ռոոսատոմի» գործարքը: Ամերիկյան մի շարք պարբերականների լրագրողներ եզրակացրել են, որ Քլինթոն ընտանիքի հիմնադրամում կարող էին փողեր հայտնվել ռուսական կառավարությունից, որոնք վճարվել են Uranium One հիմնադիրներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Արդարադատության նախարարությանը այն պատճառով, որ չի քննում Քլինթոնի գործունեությունը: Միաժամանակ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը եւ Կոնգրեսի 2 պալատների կոմիտեները քննում են ԱՄՆ ընտրություններին «ռուսական ենթադրյալ միջամտությունը», ինչպես նաեւ «Ռուսաստանի հետ Թրամփի կապերը», որոնց առկայությունը հերքել են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА