ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես խուսափել ինֆարկտից. գիտնականներ

14.11.2017 11:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես խուսափել ինֆարկտից. գիտնականներ

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ շաբաթական առնվազն 2 բուռ ընկուզեղենի օգտագործումը մոտ մեկ քառորդով նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 200 000 մարդու և եկել են եզրակացության, որ մարդիկ, ովքեր նուշ, պնդուկ, պիստակ, պեկան են կերել, պակաս ենթակա են եղել ինֆարկտի և կաթվածի ռիսկի:

Նշվում է, որ շաբաթական մեկ բուռ հունական ընկույզի օգտագործումը մինչև 21%-ով մեծացնում է սրտանոթային հիվանդություններից խուսափելու հավանականությունը: Ընկուզեղենի օգտակարությունը պայմանավորված է հակաօքսիդանտների, սպիտակուցների և այլ սննդանյութերի պարունակությամբ: Ընկուզեղենը նաև նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների և շաքարախտի ռիսկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА