ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր վիրուսը համակարգիչները վարակում է Word-ի միջոցով

14.11.2017 11:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր վիրուսը համակարգիչները վարակում է Word-ի միջոցով

Կիբերանվտանգության փորձագետները նոր վիրուս են հայտնաբերել, որը կարողանում է առանց մակրոսների սարքը վարակել: Վնասաբեր ծրագրային ապահովման թափանցումը տեղի է ունենում Microsoft Office փաստաթղթի միջոցով, փոխանցում է RG-ն: 

ARStechnica պորտալը հստակեցնում է, որ հաքերներն օգտագործում են Dynamic Data Exchange (DDE) մեխանիզմը: Այն թույլ է տալիս Word-ի ֆայլերն օգտագործել այլ ֆայլի տակ թաքնված ծածկագիրը կատարելու համար:

Սխեման այսպիսին է՝ օգտատերը բացում է փաստաթուղթը, ֆայլը միանում է հեռավոր սերվերին, բեռնում է եւ համակարգչում տեղադրում վիրուսի մի մասը: Ըստ որում՝ պաշտպանական ծրագրերը չեն գործում:

Երբ հայտնի է դարձել կոտրելու այսպիսի հնարավորության մասին, Microsoft-ը տեղեկություն է հրապարակել, թե Office-ի օգտատերերն ինչպես պաշտպանվեն այսպիսի հարձակումներից: Անվտանգության մեջ մնալու ամենահասարակ միջոցը անծանոթ հաղորդագրությունների հանդեպ զգուշավորությունն է, որոնք երեւում են փաստաթուղթը բացելիս:

Վիրուսի բեռնումը կսկսվի միայն այն բանից հետո, երբ օգտատերը 2 անգամ «Այո» պատասխանի:

Microsoft-ի հրահանգում նաեւ նշված է, թե տեխնիկապես զարգացած օգտատերերը ինչպես կկարողանան Windows-ում ինքնուրույն փոխել կարգավորումները եւ անջատել մի ֆայլից մյուսի տվյալների ավտոմատ թարմացումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА