ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

14.11.2017 11:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինն ու Էրդողանը հանդիպել են

Նոյեմբերի 13-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս են տվել:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ ձեռք է բերվել համաձայնություն ռուս-թուրքական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման հեշտացման հարցը, ինչպես նաև Ռուսաստան ներկրվող թուրքական մի շարք ապրանքների սահմանափակումների վերացման հարցը:

Էրդողանը նշել է, որ կողմերը իրենց առջև պետք է նպատակ դնեն երկկողմ առրտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  

Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են նաև «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության և Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող  «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շահագործման հարցերը։ Նախատեսվում է, որ էլեկտրակայանի առաջին բլոկը շահագործման կհանձնվի 2023թ-ին․։

Թուրքական «Sonhaberler» լրատվամիջոցը նշում է, որ Պուտինի և Էրդողանի միջև կայացած հանդիպումը տևել է  4 ժամ ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА