ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում յուրաքանչյուր չորրորդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի. Kaspersky

14.11.2017 11:11 ԹԵՄԱ
ՀՀ-ում յուրաքանչյուր չորրորդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի. Kaspersky

Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։

 

Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։

 

 «Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դեռևս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ Համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

 

 

 

 

Երկիր

գրոհի ենթարկված օգտատերերի %

1

Բելառուս

27,35

2

Ալժիր

24,23

3

Ռուսաստան

23,91

4

Հայաստան

23,74

5

Մոլդովա

23,61

6

Հունաստան

21,48

7

Ադրբեջան

21,14

8

Ղրղզստան

20,83

9

Ուզբեկստան

20,24

10

Ալբանիա

20,10

11

Ուկրաինա

19,82

12

Ղազախստան

19,55

13

Ֆրանսիա

18,94

14

Վենեսուելա

18,68

15

Բրազիլիա

18,01

16

Պորտուգալիա

17,93

17

Վիետնամ

17,81

18

Տաջիկստան

17,63

19

Վրաստան

17,50

20

Հնդկաստան

17,43

 

 Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ 

 

 Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի  համակարգիչների 16,61%-ն այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկանգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА