ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոգերինի. ԵՄ-ն բացառում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հավանականությունը

14.11.2017 10:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոգերինի. ԵՄ-ն բացառում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հավանականությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նստաշրջանի ավարտին հայտարարել է, որ միությունը բացառում է Իրանի դեմ նոր շրջափակումների գործադրման հավանականությունը, հայտնում է «Մեհր» լրատվական գործակալությունը:

«ԵՄ-ն Իրանին շրջափակման ենթարկելու ծրագիր չունի»,- ասել է նա:

Աղբյուրը գրում է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո Վաշինգտոնն առավել, քան երբևէ փորձում է հարված հասցնել ԻԻՀ-ին: Թրամփի վարչակազմը ՀԳՀԾ-ն բարեփոխելու կամ հնարավորության դեպքում այն չեղարկելու նպատակը հետապնդելուց բացի, վերջին երկու ամիսներին տարբեր պատրվակներով 7 նոր  շրջափակում է գործադրել Իրանի դեմ և Իսլամական հեղափոխության պահակազորի հետ առնչություն ունեցող ավելի քան 70 անձանց ու կառույցների անուններ ներառել է  շրջափակումների ցուցակում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА