ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

25 իմաստուն ու անչափ գեղեցիկ մտքեր, որոնց օգնությամբ կարող եք լիցքաթափվել

14.11.2017 17:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
25 իմաստուն ու անչափ գեղեցիկ մտքեր, որոնց օգնությամբ կարող եք լիցքաթափվել

Երազանքները պետք է լինեն խենթ և անիրական, հակառակ դեպքում դրանքն պարզապես վաղվա ծրագրեր են:

Հանգստությունն ավելի ուժեղ է, քան էմոցիան: Լռությունն ավելի բարձր է, քան բղավոցը: Անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:

Ես երևի այդպես էլ չմեծանամ: Ես դեռ հավատում եմ հրաշքներին, սիրուն ու լավ մարդկանց:

Գեղեցկությանդ համար չէ, որ սիրեցի քեզ ու ոչ էլ ծերանալուդ համար կդադարեմ սիրել:

Բաց թողեք, թույլ տվեք, որ գնա: Ինչը, որ քոնն է անպայման կվերադառնա:

Անհասկանալի բան է հոգին: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է դա, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է դա ցավում:

Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելիս ժպտան, իսկ քեզ հետ շփվելիս մի փոքր ավելի երջանիկ դառնան:

Երբեմն կյանքում ամեն ինչ ինքնին իր տեղն է ընկնում շատ տարօրինակ ձևերով:

Երջանկությունն այն է, երբ  ծնողներդ առողջ են:

Դիմացինիդ նվաստացնելով դու չես բարձրանա:

Մեր ամենամեծ սխալն այն է, որ մենք մտածում ենք, որ դեռ շատ ժամանակ կա :

Երբեք մի զղջա արածիդ համար, եթե այդ պահին երջանիկ ես եղել:

Թող ների մեզ Աստված, երբ դժգոհում ենք այն ամենից ինչ ունենք:

Մի փորձեք հարաբերությունները պարզել այն մարդկանց հետ, ովքեր հիասթափեցրել են: Պարզապես լուռ հեռացեք՝ իրենց աղբն իրենց թողնելով:

Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական խնդիրները՝ ինչ-որ մեկն ունի հացի խնդիր, մյուսի ադամանդներն են քիչ: Գնահատեք այն ինչ ունեք:

Երբեմն Աստված հեռացնում է մարդուն Ձեր կյանքից Ձեզ պաշտպանելու համար: Մի վազեք նրա հետևից:

Նախօրոք մի տխրեք որևէ բանի համար, և նախօրոք մի ուրախացաք մի բանի համար, որը դեռևս չկա:

Եթե հոգով չես բռնել, մարմնով երկար չես պահի:

Աստված ամեն ինչ ճիշտ ժամանակին է տալիս, այնպես  որ սովորիր սպասել:

Երեխաներն են մեր իրական երջանկությունն ու հարստությունը:

Երեխաների հաջողություններն ավելի կարևոր են քան սեփական ձեռքբերումները:

Հոգ տարեք ձեր ծնողների մասին՝ քանի  նրանք կան մենք դեռևս երեխա ենք:

Խիղճն այդպիսին է՝ այն տանջում է ոչ թե նրանց ում պետք է տանջի, այլ նրանց ովքեր այն ունեն:

Ամենամեծ վախերից մեկն այն է, երբ հասկանում ես, որ երկար ժամանակ սխալվել ես:

Շատերը կարծում են, որ կարևորն այս կյանքում ինչ որ մեկին գտնելն է, բայց շատ քչերը գիտեն, որ ամենակարևորը ինքդ քեզ գտնելն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА