ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մթերքներ, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում

13.11.2017 20:16 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մթերքներ, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում

Մթերքներ, որոնք անհրաժեշտ են նստակյաց աշխատանքի դեպքում


Շարժվելու պակասը, վնասակար ընդմիջումները և համակարգչի առջև մշտապես գտնվելը, ինչը գրասենյակային աշխատանքի հիմնական հետևանքներ են, վաղ թե ուշ ազդում են առողջության վրա: Ահա այն մթերքների ցանկը, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում նստակյաց աշխատանքի դեպքում:

Աչքերի համար

Համակարգչի առջև աշխատանքը մի շարք պատճառներով, օրինակ, աչքերի լարվածության, վնասում է տեսողությանը: Աչքերի առողջության պահպանմանը կարող են օգնել այն մթերքները, որոնք պարունակում են օմեգա-3 յուղոտ թթուներ, լյուտեին, ցինկ և A, C և E վիտամիններ: Դրանցից են՝ կանաչին, հավկիթը, ցիտրուսները, հատապտուղները, ընկուզեղենը և արևածաղիկը, յուղոտ ձուկը:

Իմունիտետի ամրապնդման համար

Փակ տարածքում մեծ թվով մարդկանց նստած լինելու հետևանքով գրասենյակը վերածվում է մանրէների և վիրուսների տարածման համար իդեալական միջավայրի: Այդ իսկ պատճառով, զարմանալի չէ, որ հիվանդ մարդը կարող է հեշտությամբ վարակել իր կողքին գտնվողներին: Դա կանխելու համար, ի թիվս մի շարք քայլերի, անհրաժեշտ է օգտագործել իմունիտետն ամրապնդող մթերքներ, ինչպիսին են ցիտրուսները, կարմիր պղպղեղը, բրոկոլին, սխտորը, իմբիրը, կիվին:

Նյութափոխականության արագացման համար

Որքան լավ է նյութափոխանակությունը, այնքան ավելի շատ կալորիաներ են այրվում: Գրասենյակային աշխատակիցների համար, ովքեր իրենց օրվա մեծ մասն անց են կացնում նստած, սա հատկապես ակտուալ է: Այս մթերքները կօգնեն արագացնել նյութափոխանակությունը և չգիրանալ. ծովային կաղամբ, սուրճ, թեյ, համեմունքներ, լոբազգիներ, անյուղ միս:

Ուղեղի համար

Ճիշտ սննդակարգը կարևոր է ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև ուղեղի համար, որը, ինչպես հայտնի է, գրասենյակային աշխատակիցների գլխավոր «գործիքն» է: Ուղեղի աշխատանքին կարող են նպաստել հետևյալ մթերքները. յուղոտ ձուկ, ընկուզեղեն և արևածաղիկ, վարսակի փաթիլներ, նռան հյութ, մուգ շոկոլադ:

Իսկ ահա կարմիր մսի և մշակված մսի (օրինակ՝ նրբերշիկ և երշիկ) օգտագործումը մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել, քանի որ դրանք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА