ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարությունում կադրային վերադասավորումների մասին

13.11.2017 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանի վարչապետը հայտարարել է կառավարությունում կադրային վերադասավորումների մասին

Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է էներգետիկայի, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության, սպորտի և երիտասարդության, փորձաշրջանի և դատավճիռների իրագործման նախարարությունների վերացման մասին: Դրանք կներառվեն էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակույթի և արդարադատության նախարարությունների կառուցվածքում, հայտնում է INTERFAX-ը:

Բացի դրանից՝ ՆԳՆ ղեկավարի փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Գախարիան, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կգլխավորի փոխվարչապետ, ֆինանսների նախկին նախարար Դմիտրի Կումսիշվիլին: Ֆինանսների նախարարի պաշտոնում ներկայացվել է «Վրացական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի, իսկ կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Թբիլիսիի պետական համալսարանի պռոռեկտոր Միխաիլ Չխենկելիի թեկնածությունը:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ ՆԳՆ-ից կանջատվի Արտակարգ իրավիճակների վերահսկողության գործակալությունը, որը կմիանա կառավարությանը կից գործող Անվտանգության և ճգնաժամերի վերահսկողության խորհրդին: Այդպիսով Արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոն կստեղծվի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА